image

Դերզորի բոլոր հայերը հեռացել են. հայկական եկեղեցին քանդված է

Դերզորի բոլոր հայերը հեռացել են. հայկական եկեղեցին քանդված է

Ղամիշլիի մեր աղբյուրները հայտնում են, որ Դերզորի (Դեյր-Էլ-Զոր) վերջին  25  հայ  ընտանիքները հեռացել են,  եւ քաղաքում այժմ ոչ մի հայ չի մնացել: Մեր աղբյուրը նաեւ տեղեկացնում է, որ Դերզորի  հայերի մեծ մասը հաստատվել է Հալեպում, Ղամիշլիում եւ Լաթակիայում: Հայերին պատկանող բոլոր տներն ու խանութները` Դերզորում, կողոպտվել են:  Իսկ հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված «Սրբոց Նահատակաց» եկեղեցին, որ մոտ մեկ տարի առաջ պայթեցվել էր,  մնում է քանդված ու լքված  վիճակում:  Արդեն 1,5  տարուց ավելի է, ինչ Սիրիայի արեւելյան մասում գտնվող Դերզորը գտնվում է  ԻՊ ահաբեկչական խմբավորման տիրապետության տակ: