image

Բոդլեյան գրադարանի ցուցահանդեսին Հայաստանը մասնակցելու է երեք ձեռագրերով

Բոդլեյան գրադարանի  ցուցահանդեսին Հայաստանը մասնակցելու է երեք ձեռագրերով

Հոկտեմբերի 23-ին Եւրոպայի հնագույն գրադարաններից մեկը`  Օքսֆորդի համալսարանի Բոդլեյան գրադարանը  պատրաստվում է պատմության մեջ առաջին անգամ ցուցադրության հանել հայկական հազվագյուտ ձեռագրերի եւ տպագիր գրականության իր հավաքածուն` 100-ից ավելի ցուցանմուշներ: 

«Հայաստան. հարակայուն մշակույթի ձեռագրերը» խորագիրը կրող ցուցահանդեսը նվիրված է լինելու հայ ժողովրդի 2500-ամյա պատմությանը եւ մշակույթին:

Հայաստանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը նշված ցուցահանդեսին մասնակցելու է երեք բացառիկ ձեռագրերով: Մատենադարանի Ձեռագրատան գլխավոր ավանդապահ  Գեւորգ Տեր-Վարդանյանն «Արեւելք»-ին հայտնեց, որ Հայաստանից ցուցահանդեսին տարվելու են երկու հնագույն Աստվածաշունչ եւ մեկ Ավետարան: Նա կարեւորեց աշխարհի հնագույն կենտրոններից մեկում հայկական բացառիկ ցուցանմուշների ցուցադրությունը, նշելով, որ բացառիկ է լինելու նաեւ  Բոդլերյան գրադարանի հայկական ցուցադրությունը: Բոդլերյան գրադարանում  հայերեն ամենահին ձեռագիրը թվագրվում  է 1635 թվականին: