Հրատապ լուրեր:

Այսօր Մարիամ, Մերի, Երանուհի, Սրբուհի,Պերճուհի, Մարի անունը կրողների անվանակոչության տոնն է

Այսօր  Մարիամ, Մերի, Երանուհի, Սրբուհի,Պերճուհի, Մարի անունը կրողների անվանակոչության տոնն է

Այսօր` սեպտեմբերի 8-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնը: Այդ առթիվ առավոտյան բոլոր եկեղեցիներում մատուցվեց Ս. Պատարագ: Տոնը հրաշալի առիթ է Ս. Տիրամոր կերպարին անդրադարձ կատարելու, նրանից օրինակ վերցնելու և մայրությունը մեծարելու համար: 

Հայ առաքելական եկեղեցին ունի Աստվածամորը նվիրված 7 տոն: Աստվածամոր հանդեպ իր ակնածանքը Հայ եկեղեցին արտահայտել է Սուրբ Կույսին նվիրված յոթ տոներով, նրան ուղղված բարեխոսական մաղթանքներով, ինչպես նաև շարականներով, տաղերով, գովաբանական ճառերով:

Քրիստոնեական եկեղեցու մեծագույն Սրբուհու` Ս. Տիրամոր ծննդյան տոնն ուխտի օր է հատկապես նրա անունը կրող եկեղեցիներում: Եկեղեցական տոնացույցում այն անշարժ տոն է` միշտ նշվում է սեպտեմբերի 8-ին: Այսօր նաև Մարիամ, Մերի, Երանուհի, Սրբուհի,Պերճուհի, Մարի անունը կրողների անվանակոչության տոնն է: