image

«Աշխարհում ես ունեմ միայն մեկ մրցակից, դա Թենթենն է». Շառլ դը Գոլ (լուսանկար)

«Աշխարհում ես ունեմ միայն մեկ մրցակից,  դա Թենթենն է». Շառլ դը Գոլ (լուսանկար)

Հունվարի 10-ը համարվում է բոլոր ժամանակների եւրոպական ամենահայտնի պատկերապատումներից մեկի` «Թենթենի արկածների» ( Les Aventures de Tintin) հերոսի ծննդյան օրը:  Աշխարհում այսօր նշվում է Թենթենի 87-ամյակը:

«Թենթենի արկածների» շարքը ստեղծել է բելգիացի հանճարեղ հեղինակ Ժորժ Ռեմին` 1929 թվականին: Հեղինակը հանդես է եկել Էրժե գրական կեղծանվամբ: «Թենթենի արկածները» թարգմանվել և հրատարակվել է ավելի քան 80 լեզվով՝ 350 միլիոն ընդհանուր տպաքանակով,  պատկերաշարի հիման վրա նկարահանվել են կինոնկարներ, մուլտֆիլմեր, Եւրոպայի տարբեր քաղաքներում բացվել  են գրքերի հերոսների իրերը վաճառող խանութներ:


 

Մինչև հիմա էլ պատմությունը արդիական է մանկա-պատանեկան հրատարակությունների շարքում: Հաջողությունը, որ վայելում  են «Թենթենի արկածների» 24 գրքերը, ոչ միայն գրավիչ կոմիքսների շնորհիվ է, այլև՝ չափազանց հետաքրքիր արկածների, որոնց մեջ հայտնվում են Թենթենը, պրոֆեսոր Փալթուսը, նավապետը, Միլու (Snowy) շունը, Ֆաքիր կախարդը  և մյուսները:

Նկատի ունենալով Թենթենի միջազգային համբավը՝ Ֆրանսիայի մեծագույն քաղաքական և ռազմական գործիչ Շառլ դը Գոլը ժամանակին ասել է. «Աշխարհում ես ունեմ միայն մեկ մրցակից, դա Թենթենն է»:

«Թենթենի արկածների» 24 գրքերից 4-ը հայերեն են թարգմանել  ֆրանսահայ թարգմանիչներ Ռուզան և Ժան Կյուրեղյանները: