image

Արցախի Նոր Կիլիկիա գյուղի կառուցման համար կանադահայ ընտանիքը 200 հազար ԱՄՆ դոլար է նվիրել

Արցախի Նոր Կիլիկիա գյուղի կառուցման համար կանադահայ ընտանիքը 200 հազար ԱՄՆ դոլար է նվիրել

Մոնրեալում բնակվող հայ բարերարներ Ալբեր և Լեյլա Արոյանները 200 հազար ԱՄՆ դոլար են նվիրել Արցախի Նոր Կիլիկիա գյուղի շինարարության համար: Կանադական «Հորիզոնը» հաղորդում է, որ բարերարներն անցյալ տարի անձամբ են այցելել Արցախի վերաբնակեցմանը մաս կազմող գյուղի տարածք, ծանոթացել նորակառույց գյուղին: Ինչպես հայտնի է՝ Նոր Կիլիկիան Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ծրագիրն է. գյուղի առաջին տները կառուցվել են 2013-ին՝ Մարտակերտի շրջանում,  և տրվել են երիտասարդ ընտանիքների ու զինվորականների:  

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն բարերար Ալբեր Արոնյանին Կանադա իր այցի ժամանակ պարգևատրել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Կիլիկյան Ասպետ շքանշանով, հաղորդում է կայքը: