image

Արցախի «Երախտագիտության» Մետայլ Դոկտ. Նիկոլայ Հովհաննիսյանին

Արցախի  «Երախտագիտության»  Մետայլ   Դոկտ. Նիկոլայ Հովհաննիսյանին

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որիՙ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար եւ ծննդյան 85-ամյակի կապակցությամբ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, գիտության վաստակավոր գործիչ Նիկոլայ Հովհաննիսյանը պարգեւատրվել է «Երախտագիտություն» մեդալով: Ջերմորեն շնորհավորում ենք մեր բազմահմուտ աշխատակից, բարձրակարգ պատմաբան եւ հասարակական-պետական բազմափորձ գործիչ պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյանին ԼՂՀ նախագահի մեդալով պարգեւատրվելու եւ ծննդյան 85-ամյակի առթիվ, մաղթելով քաջառողջություն եւ բեղմնավոր կյանքի երկար տարիներ: