image
Հրատապ լուրեր:

Ալլա Թումանյանն ու Լեւոն Շարաֆյանը` «Արամ, Արամ» ֆիլմում. տեսանյութ

Ալլա Թումանյանն ու Լեւոն Շարաֆյանը`  «Արամ, Արամ»  ֆիլմում. տեսանյութ

Լոս Անջելեսում էկրան է բարձրացել  ամերիկացի ռեժիսոր Քրիստոֆեր Չամբերսի «Արամ, Արամ» լիամետրաժ խաղարկային ֆիլմը:  Բեյրութից ԱՄՆ տեղափոխված  12-ամյա հայ պատանու պատմությունը ցնցել է բազմաթիվ օտարների, գրում է ամերիկյան մամուլը: Լոս Անջելես` պապիկի մոտ  գնացած պատանին անցնում է մեծ դժվարությունների միջով, ընկնում  վատ շրջապատ... Ռեժիսորին ներշնչել է Լոս-Անջելես տեղափոխված բազմաթիվ հայերի  պատմությունները, որոնցից շատերը չեն դիմացել  գայթակղություններին եւ,  նոր միջավայրում հայտնվելով,  այլ կյանք են սկսել: Ամերիկացի ռեժիսորը փորձել է «Արամ, Արամ» ֆիլմով ցույց տալ հայերի նորօրյա արտագաղթի  ոդիսականը: Ֆիլմը Երեւանում ցուցադրվել է  «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակում: Այն հայերի մասին պատմող միակ ֆիլմն է, որը նաեւ ներկայացվել է Լոս Անջելեսի կինոփառատոնին: Գլխավոր դերերում հանդես են եկել Լեւոն Շարաֆյանը, Ալլա Թումանյանը, Ջոն Ռուհինյանը եւ  Սեւակ Հակոբյանը: