Սիրիական հակամարտությունը մտել է նոր շրջափուլ. Արմեն Պետրոսյան... Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը չի մասնակցի արտահերթ ընտրություններին... Եգիպտոսի Մշակույթի առաջին կին նախարարը հայտնի ֆլեյտահարուհի է... 80 տարի առաջ Էջմածնում սպանված կաթողիկոսը...
Հայաստանը տեսնում ենք աշխարհաքաղաքական մեծ ճանապարհների խաչմերուկներում. Սեւակ Արծրունի
Հայաստանը տեսնում ենք աշխարհաքաղաքական մեծ ճանապարհների խաչմերուկներում. Սեւակ Արծրունի
17 October 2018 , 16:13

Հարցազրույց գործարար, «Կառուցիր Հայաստան» նախաձեռնության համահիմնադիր՝ Սեւակ Արծրունու հետ

 

-Պարոն Արծրունի, հայտնի է, որ «Կառուցիր Հայաստան»-ն իր ծրագրերը հրապարակելու է 2019-ի սկզբից, եւ արդեն հայտարարվել է, որ այն ունի աշխարհաքաղաքական եւ մակրոտնտեսական հեռանկարներ: Կարո՞ղ եք այդ մասին ավելի մանրամասն պատմել:


-Բոլորին պարզ է, որ Հայաստանն այսօր լիարժեք չի կայանում՝ նախեւառաջ իր մեկուսացվածության պատճառով: Իսկ Հայաստանի Հանրապետության մեկուսացման պատճառներն են.

  1. Թուրք-ադրբեջանական շրջափակումը՝ ռազմական, քաղաքական, տնտեսական եւ աշխարհագրական առումներով:
  2. Հայաստանյան օդանավակայանների եւ հայկական ավիաուղիների թերզարգացումը:
  3. Հյուսիս-հարավ մայրուղին ավարտին հասցնելու դանդաղկոտությունը:
  4. Չինաստան-Ռուսաստան-Պարսից Ծոց «Մեկ գոտի մեկ ճանապարհ» (OBOR) նախաձեռնության միջազգային ուղղության առումով հայկական հատվածի անորոշությունը եւ հայկական կողմի անհետեւողականությունը:

 

-Այս իրավիճակից դուրս գալու համար, հայկական կողմը ի՞նչ տարբերակներ ունի: «Կառուցիր Հայաստան» ունի՞ տեսություն:

-Այս իրավիճակից դուրս գալու համար, Հայաստանն ունի առավելություններ:

Հայաստանի Հանրապետության գլխավոր լծակը՝ Հայաստան-Վրաստան առանցքի միջոցով ռուս-պարսկական հաղորդակցության ճանապարհները թուրքական վերահսկողությունից ազատելու միակ ճանապարհն է: Եւ դա կարող է տեղի ունենալ հայ-ռուս-վրացական արեւելյան-քրիստոնեական առանցքի ձեւավորումով:

 

-Ռուսաստանի շահերին համապատասխանո՞ւմ է այս մոտեցումը:


-Այո, Ռուսաստանը Հայաստանի միջոցով, իր իսկ շահերից ելնելով, Եվրասիական ցամաքամասում կարող է ձեւավորել ռուս-հայ-վրացական արեւելյան քրիստոնեական անշրջանցելի տնտեսական-ռազմական-հաղորդակցական գոտի, որը կլինի չին-եւրասիա-Պարսից Ծոց ցամաքային հաղորդակցական միջոցների վերահսկելիության միակ միջոցը:

Ռուսաստանի Դաշնության եւ նրա ժողովուրդի տնտեսական շահերը բոլոր ժամանակներում էլ կախված են եղել դեպի արեւելք ազդեցության գոտիների կառուցումից, սա, կարծում եմ, ապացուցելու կարիք չկա: Վկա՝ նրա ռազմական ներկայությունը մեր երկրում:

 

-Այսինքն, ըստ Ձեզ, այստեղ հայկական եւ ռուսական շահերը համընկնո՞ւմ են:


-Թողենք ռուսներին՝ հասկանալ իրենց շահերը, մենք կենտրոնանանք մեր շահերի վրա: Հարցին պատասխանեմ հարցով՝ կա՞ արդյոք հայ-չին-ռուսականի այլընտրանքը.

Ի՞նչ է իրենից ներկայացնում ՆԱՏՕ-ի հիմքում ընկած եւ արեւմտյան քաղաքական ուղղությունը սահմանող ատլանտականությունը: Սա Միացյալ Նահանգների, բրիտանացիների ու նրանց անգլո-սաքսոնական դաշնակիցների կողմից երկրագնդի հաղորդակցության միջոցների ու համաշխարհային տնտեսությունը ծովային ճանապարհների միջոցով վերահսկելու քաղաքական ուղեգիծն է:

Հայաստանը հազարամյակներից ի վեր գտնվում է ցամաքային ճանապարհների խաչմերուկում, Եվրոպայի եւ Ասիայի կենտրոնում: Այսինքն Հայաստանն Արեւմուտքն Արեւելքին է կապում Սեւ Ծովի ավազանով եւ Իրանով:

Ահա թե ինչու, ատլանտականության անգլո-սաքսոնական ուղղությունն ի բնե հակահայկական է եւ միտված է ռուսական ազդեցությունը բացառելուն եւ ցամաքային ճանապարհի կայացումը չարտոնելուն: Դրա փոխարեն այդ ուղղությունը միտված է աշխարհին  պարտադրելու անգլո-սաքսոնական ծովային բացարձակ առավելությունը:

Այս իսկ տրամաբանությամբ, մեր երկրի կայացման հեռանկարներին սպառնում են երկու գլխավոր վտանգներ, դրանք են՝  Հայաստանում ձեւավորվող ատլանտականության հակառուսական անհեռանկար ու իռացիոնալ նկրտումները եւ  ռազմավարական ծրագրերը չարաշահելու՝ ոմանց անկուշտ մոլուցքը:


-Իսկ Եվրոպա՞ն:


-Իմ կարծիքով, եւրո-ատլանտականության այլընտրանքը՝ գերմանա-ֆրանսիական ուղղությունը հեռանկարային չէ: Ամեն դեպքում, այստեղ եւս Հայաստանը կարող է ձեւավորել Եվրոպական մետաքսի ճանապարհի ճյուղավորումը դեպի արեւմտյան Եվրոպա՝ Հունաստան-Վրաստան-Հայաստան-Իրան խաչմերուկվող ճանապարհով:


-Ռուսատյացության հոսանքը Հայաստանում հակված է մտածելու, որ Ռուսաստանի Դաշնությանը հարկավոր է թույլ եւ ստրկացված Հայաստան, եւ որ մեր երկրի միակ կոչումն է՝ լինել ռուսական ռազմական ֆորտպոստ: Այդպե՞ս է արդյոք:


-Մեր 23 տարվա հապաղումներն ու ձախողությունները համարել ռուսական քաղաքականության հետեւանք, արդյունք է վատագույն դեպքում կեղծավորության, իսկ լավագույն դեպքում՝ չիմացության:

Օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանը կողմնակից է եղել ստատուս-քվոյի, իսկ մենք այդ իրավիճակում կարող էինք օգտվել վերաբնակեցնելով ազատագրված տարածքները եւ Արաքսի արցախյան հարավային հովիտը վերածելու տնտեսական հաղորդակցական հզոր գոտու: Կարող էինք վերակառուցել հայ-վրացական փոխվստահություն եւ դրա ճանապարհով Հայաստանը մերձեցնել Սեւծովյան ավազանին: Հնարավոր էր նաեւ վաղուց ավարտել Հյուսիս-Հարավ մայրուղին ու կայացնել հայկական տնտեսությունը՝ զարկ տալով եւրասիական երկրների արտադրություններին, հայ-չինական տնտեսական հարաբերություններին, փոքրասիական եւ եւրասիական զբոսաշրջային ճանապարհներին եւ հայրենադարձության ակտիվացմանը:  Այս ուղղություններից ո՞ր մեկն է ռուսական շահերին հակասում. ո՛չ մեկը:

Լինելով մի քիչ իրատես ու տրամաբանող, կարող ենք իսկույն բացահայտել, որ հայկական արտաքին երկչոտ եւ թուլամորթ քաղաքականությունը եւ տնտեսական մեղմ ասած ինքնակործան գործելաոճը, վնասել են նաեւ տարածաշրջանում ռուսական ծրագրերին եւ ռուս, հայ եւ վրացի ժողովրդների շահերին:


-«Կառուցիր Հայաստան»-ը, փաստորեն, Հայաստանը տեսնում է աշխարհաքաղաքական մեծ ծրագրերի խաչմերուկներում: Բայց այսօր դրան նպաստող իրավիճակ կա՞ աշխարհում: Մեր ցանկությունը թերեւս իրականություն չէ:


-Անշուշտ, կա:

Հրավիրում եմ մեկ կողմ դնել ռուսասիրությունը եւ ռուսատյացութունը, փոխարենը խոկալ Չինաստան-Եվրասիա-Իրան ցամաքային ճանապարհների հեռանկարում Չինաստան-Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան-Պարսից Ծոց առանցքի շուրջ, եւ հայ-ռուսական, նույնիսկ հայ-վրացական եւ հայ-իրանյան հարաբերություններին նայել այդ կոնտեքստում:

«Կառուցիր Հայաստան»-ը ոչ թե ցանկությունների ոլորտում է ձեւավորվում, այլ՝ ժամանակի փոփոխվող պահանջների:

Հայաստանն իր դիրքով եւ նաեւ՝ որպես արեւելյան քրիստոնեության ամրոց այսօր նորից հայտնվել է աշխարհաքաղաքական հզոր խաչմերուկում: Հարկավոր է ընդամենն այս ծրագրի շուրջ կենտրոնացնել ոչ միայն Հայաստանի, այլեւ համայն հայության ներուժը:  Հենց դա էլ փորձելու է իրականացնել «Կառուցիր Հայաստան»-ը:  

Եվրասիական աշխարհաքաղաքական դաշտի ձեւավորումը նոր, կարեւոր իրավիճակ է, սակայն դրանից է՛լ ավելի մեծ է Չինաստանի գործոնն ամբողջ աշխարհում:


-Չինաստանի հզորացումը կարո՞ղ է ազդել Հայաստանի վրա: Ի՞նչ առումով:


-Ոչ միայն Հայաստանը, այլեւ ամբողջ Եվրասիան վերակազմակերպվելու է Չինաստանի համաշխարհային գերակայության տեսլականի համաձայն:

Ելնենք նրանից, որ Չինաստանը ինքն իրեն համարում է Եվրասիայի կարեւոր մաս, իսկ չինական Նոր մետաքսի ճանապարհը հավակնում է Եվրասիան դարձնել կամուրջ՝ Խաղաղ,  Հյուսիսային սառուցյալ, Ատլանտյան եւ Հնդկական օվկիանոսների միջեւ:

2020-ական թվականներից սկսած, ԱՄՆ-ի զուգահեռ չինական գերակա ազդեցությունը աշխարհաքաղաքական, տնտեսական եւ ֆինանսական նոր իրողություն է ստեղծում ամբողջ աշխարհում: Մենք պարտավոր ենք պատրաստ լինել այս նոր իրավիճակին:

Չինաստանը վերջ չի տալու գլոբալացմանը, սակայն նոր իրավիճակում մարդկությունը կհայտնվի տարբեր աշխարհում, ավելի խաղաղ եւ ավելի հանդուրժողական աշխարհակարգում: Չինաստանի կողմից ստեղծվելիք ազդեցության գոտիներում աշխարհը լինելու է բազմակենտրոն, ազգերի եւ ժողովուրդների ինքնությունը կապահովվի նորարարության եւ տեխնոլոգիաների զարգացման ճանապարհներով: 2013 թվականին, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել է Նոր Մետաքսի Ճանապարհի ստեղծման հսկայածավալ նախագիծի մասին:  Այս ծրագրի հետեւանքներն արդեն նկատելի են:

Հայաստանի համար կարեւորն այստեղ այն է, որ Չինական «Մեկ Ճանապարհ, Մեկ Գոտի» նախաձեռնությունը չի պատրաստվում մեր տարածաշրջանը մեկուսացնել ի օգուտ ծովային հաղորդակցությունների:

Այս իրավիճակում Հայաստանը կարող է վերահայտնվել երկու միջազգային ցանցերի կենտրոնում, ցամաքային՝ ճանապարհային եւ երկաթգծի մետաքսի եւ երկրորդը՝ թվային եւ ժամանակակից տեխնոլոգիաների ճանապարհների, Հայաստանը դարձնելով տեղեկատվական եւ բարձր  տեխնոլոգիաների կարեւոր կենտրոն:

Ահա այս բոլոր իրողությունների եւ զարգացումների տեսլականի համաձայն է պատրաստվում «Կառուցիր Հայաստան»-ի ծրագիրը, եւ մենք այս ամենը գտնում ենք ոչ միայն հնարավոր եւ իրատեսական այլ հեշտ իրագործելի, եթե միայն բացառվեն հին ու տարրական սխալները, որոնք են՝ միջոցների չարաշահումները եւ աշխարհաքաղաքական եւ արժեհամակարգային, մեղմ ասած, կույր ու անհեռատես արկածախնդրությունները:

 

Լուսանկարը՝  «Մեդիամաքսի»

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture