Սփյուռքի նախարարը Հալեպում. Լուսանկարներ... Բարերարները բնակարան են գնել Երեւանում հաստատված սիրիահայ ընտանիքի համար... Եգիպտոսի Մշակույթի առաջին կին նախարարը հայտնի ֆլեյտահարուհի է... Վրաստանը նախաձեռնող է դառնում հայ-վրացական հարաբերություններում...
Ամենակարեւոր բաժինն այս համաժողովներում գործադրման բաժինն է. Կիրակոս Գույումջյան
Ամենակարեւոր բաժինն այս համաժողովներում գործադրման բաժինն է. Կիրակոս Գույումջյան
16 September 2017 , 11:46

Քուվեյթահայ մտավորական, գործարար, արաբական մամուլում հայկական թեմաներով հանդես եկող հոդվածագիր Կիրակոս Գույումջյանը նույնպես Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի հրավիրյալների թվում է:  ‹‹Փոխադարձ վստահություն,  միասնականություն  և պատասխանատվություն›› խորագրով համաժողովից առաջ քուվեյթահայ մտավորականից հետաքրքվեցինք  համաժողովից  իր ակնկալիքների մասին:

 

-Ի՞նչ ակնկալիքներ, սպասելիքներ ունեք Հայաստան-Սփյուռք համաժողովից, որին մասնակցելու եք:


-Մինչ նոր համաժողովից սպասելիքների մասին խոսելը, անհրաժեշտ է, որ անդրադառնանք նախորդ համաժողովներում ընդունված որոշումների ճակատագրերին, շատ կարեւոր է որեւէ նոր համաժողով սկսել նախորդի որոշումները քննարկելով:

Ճիշտն ասած ես մանրակրկիտ չեմ հետեւել, թե նախորդ համաժողովի ժամանակ քննարկված նյութերը, թեմաները ի՞նչ ընթացք են ստացել, որոշումների ո՞ր մասն է գործադրվել  (թերեւս դա  ավելի շատ մասնագետների գործն է), բայց արդյունքները ինձ միշտ չէ, որ գոհացնում են, եւ բնական է, որ միշտ սպասում եմ ավելի շատ արդյունքների եւ կարծում եմ, որ ավելի մեծ ծավալի հաջողությունների պետք է հասած լինեինք այսօր, եթե ամբողջությամբ գործի դրվեին մեր անցյալ ժողովից ստացված որոշումները:


-Հայաստան-Սփյուռք վեցերորդ համաժողովի խորագիր է ընտրվել  ‹‹Փոխադարձ վստահություն,  միասնականություն  և պատասխանատվություն›› ձեւակերումը: Ինչպե՞ս եք  վերաբերվում խորագրի ընտրությանը:


-Ցանկացած թեմա, ինչ էլ որ դրվի համաժողովի հիմքում, կարող է մեր ազգի համար օգտակար լինել, եթե լավ ձեւով քննարկվի, ամեն կողմից քննվի, եւ նշանաբանների իրականացման համար  իրատեսական  ու տրամաբանական որոշումներ ընդունվեն ու գործադրվեն: Ամենակարեւոր բաժինն այս համաժողովներում,  անշուշտ, մնում է գործադրվելու բաժինը: Կարող էր սրանից ավելի լավ նշանաբաններ լիներ, բայց պարտադիր չէ,  ինչ որ ընդունվել է, եթե այդ  էլ կարողանանք իրագործել, դա արդեն մեծ քայլ է, հաղթանակ  ու ձեռքբերում կլինի:


-Պարոն Գույումջյան, ինչո՞ւ սփյուռքահայ մտավորականները համաժողովի օրերին շատ ոգեւորված  են լինում, բայց, իրենց երկրները վերադառնալուց հետո նրանց  մոտ կամաց-կամաց մարում է ոգեւորությունը:


-Ես կարծում եմ, որ այդ ոգեւորությունը եւ հետագայում պակաս խանդավառությունը երկկողմանի է, այն վերաբերվում է թե՛ Սփյուռքի, թե՛ Հայաստանի պատասխանատուներին: Համաժողովին մասնակցելու հրավերները, նամակները, ընդունված որոշումների գործադրման թերթիկներն ուղղվում են սփյուռքի  հաստատությունների, գործող մարմինների ատենապետներին կամ նրանց փոխանորդներին, օգնականներին: Բոլոր հրավիրյալներն էլ,  եթե նույնիսկ պաշտոնյան չեն, շատ կարեւոր տեղերում ներգրավված մարդիկ են, հայտնի անհատներ են, ուրեմն սպասվում է, որ բոլորն էլ, իրենց տեղերը վերադառնալուց հետո իրենց որդեգրած ծրագրերի եւ ընդունած նշանաբանների գործադրությանը մասնակցեն եւ դա իրականացնելու աշխատանք կատարեն: Թե ինչու չեն կատարում, արդեն յուրաքանչյուրը պատասխանատու է իր համար:   

Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովը, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախորդ տարին էր անցկացվել, եւ քննարկումների հիմնական մասն էլ այդ թեմաներով էր՝ ցեղասպանության միջազգային ճանաչում եւ Հայ Դատի այլ հարցեր, այդ առումով աշխատելու, գործելու մեծ մղումներ տվեց: Ես իմ ելույթում նշեցի, որ պատրաստվում եմ օտարներին ցեղասպանության թեմային ծանոթացնելու ուղղությամբ աշխատանք տանել, եւ բարեբախտաբար, կարողացա աշխատել այդ ուղղությամբ: Արաբերենով  զանազան հոդվածներ գրեցի, հրատարակեցի արաբական մեծ տպաքանակ ունեցող օրաթերթերում, օտարներին   ներկայացրի մեր դատը, մեր ժողովրդի տեսակետները պաշտպանեցի, հանդես եկա ընդդիմացողների դեմ՝ դեմ կանգնելով ոչ հայանպաստ տեսակետներին…   Այսօր կարող եմ ասել, որ ես, իբրեւ անհատ, իմ չափով, իմ հնարավորությունների սահմաններում իմ ստանձնած պատասխանատվությունը կատարեցի,  անհրաժեշտ քայլեր ձեռնարկեցի:  Անշուշտ, ինչ անում եմ, կատարված աշխատանքը միշտ պակաս եմ նկատում,  երբեք չեմ գոհանում կատարվածով, բայց ենթադրում եմ, որ ավելին արեցի նրանց համեմատությամբ,  ովքեր ոչինչ չարեցին կամ քիչ արեցին: Նրանք են, որ պիտի անդրադառնան եւ հայտարարեն, որ իրենց խանդավառությունը մարած է: Խորհրդաժողովից խորհրդաժողով պիտի գան իբրեւ բան անելու, բայց գալիս են, ողջագուրվում են, նկարվում են, կարծես  գալիս ես հենց այդ բաժինը լրացնելու, գնալու:

Ես ուզում եմ, որ հրավիրված մոտ հազար մարդուց յուրաքանչյուրը, համաժողովից հետո ամեն մեկն իր երկիրը վերադառնալուց հետո մտածի այս ուղղությամբ: Սա շատ կարեւոր հանգամանք է,  եւ կարծում եմ, որ սա նույնիսկ համաժողովի ժամանակ քննարկման թեմա պիտի դառնա, պետք է կատարված գործը տոկոսների վերածեն եւ հաշվեն, նախ ամեն մի թեման քանի տոկոսով է կյանքի կոչվել եւ ընդհանուր նյութերի վրա պիտի կատարվածի տոկոսները հաշվվեն:  Այս տիպի մի չափանիշ պիտի լինի, եւ մասնակիցներին ուղղակի պիտի ասվի, որ համաժողովի գալով, այսքան հոգնություն ներդնելով թե՛ կազմակերպիչների կողմից, թե՛ մասնակիցների, նույնպես՝ այսքան ծախս,  ուրեմն վերջում մեծ արդյունքներ պետք է ունենանք, բայց վերջում հատուկ երեւելի արդյունքներ չենք տեսնում:   Կամ պետք է մոտեցման ձեւը փոխվի, կամ էլ լինեն այլ տեսակի գործողություններ, որոնց արդյունքն ավելին լինի, քան՝ ցուցադրությունը: Համաժողովի կազմակերպիչներն անպայման արդյունքներ պիտի պահանջեն,  եւ բոլոր  մասնակցողները պետք է քաջ իմանան, որ միայն ներկա լինելով չէ, այլ՝ վերադառնալուց հետո որոշումները գործադրելով է: Եվ ամեն մեկն այդ որոշումներից  մի բան  էլ որ անի ի նպաստ հայրենիքի, մենք ա՛յլ հայրենիք կունենանք, ավելի բարգավաճ, ավելի զարգացած:

 

-Այնուամենայնիվ համաժողովները կայանում են, հյուրեր են գալիս, եւ եթե դրական տեսանկյունից նայեք, ի՞նչ կարող եք ասել:  

-Մենք չենք կարող ամբողջովին անտեսել համաժողովի փաստը, նրա գոյությունը:  Համաժողովը զանազան տեսակի օգուտներ ունի,  ամենապարզը կապերի, ծանոթությունների  ստեղծումն է: Կապեր են ստեղծվում եւ համաժողովից դուրս գործում ու պահպանվում են դրանք, անկախ համաժողովից:  Երկրորդը՝ մարդիկ կան, որ հեռու լինելով կամ զբաղվածության պատճառով թերեւս, անտեղյակ են մնում հայության, հայ իրականության  թեմաներից, ուրեմն, համաժողովն առիթ է դառնում՝ իմանալու, թե անցնող ժամանակաշրջանում ինչ է եղել, այսօրվա կացությունը ինչ է կամ մարդիկ ապագայի մասին ինչ են մտածում: Ես, օրինակ, հետեւում եմ, քայլ պահում եմ եւ ինձ համար առանձնապես նորություն չեն այդ հարցերը, բայց կան մարդիկ, որոնք չեն կարողանում քայլ պահել եւ հենց այս համաժողովների ժամանակ են շատ բաների մասին իմանում: 

Զբոսաշրջության տեսակետից էլ եթե նայենք համաժողովին, վատ չէ, հարյուրավոր մարդիկ դրսից գալիս են, այստեղ օրեր են մնում, գումար է մտնում երկիր: Եվ վերջապես, ամբողջ աշխարհին այս համախմբումը ցույց է տալիս, որ մենք միասնական ենք, այսքան հոգով գալիս ենք, տասնյակ հազարավոր կիլոմետրեր ենք կտրում,  հարցեր ենք քննարկում,  մեր սիրտն ու հոգին Հայաստանի հետ է, ժողովներ ենք անցկացնում,  նշանաբաններ ենք որդեգրում եւ ինչու չէ նաեւ խնջույք ենք անում:


-Այս անգամ Դուք անձամբ ի՞նչ հարցի եք անդրադառնալու, ո՞ր հարթակում եք ելույթ ունենալու:


-Ես, չնայած բիզնեսմեն եմ, եւ կարող էի տնտեսական հարցերով ներկայանալ եւ այդ մասին խոսել, բայց նախընտրեցի այլ թեմա, որ նույնպես արդիական ու կարեւոր  եմ համարում: Ընտրել եմ  Սփյուռքի երիտասարդության ազգային պատկանելիության գիտակցության տեսլականը, եւ կարծում եմ ասելիք կա այդ ուղղությամբ, որի մասին պիտի խոսեմ, ներկայացնեմ իմ տեսակետը,  սա հայապահպանության ամենակարեւոր հարցերից է:  Ճիշտ է, ես գործ եմ կատարում նաեւ հակահայկական քարոզչության դեմն առնելու հարցում, իբրեւ օտար մամուլի հեղինակ, իմ հոդվածներով  ուղղակի այդ եմ անում, եւ համաժողովում էլ այդ մասին հարթակ կա, բայց ես այս անգամ այդ քննարկմանը ելույթ չեմ ունենա, այլ կգերադասեմ խոսք ուղղել երիտասարդներին, իմ խոսքն ուղղել նրանց,  որովհետեւ կարծում եմ, որ այդ ասպարեզում բացթողում կա:

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture