Հայրս վաճառեց Մոսուլի մեր տունը, որ օգնի հայերին. Մարալ Դաբաղյան... Բարերարը Սուրբ Էջմիածնին է փոխանցել 50․000 ԱՄՆ դոլար՝ ի զորակցություն լիբանանահայության... Իրանում կորոնայի դեմ պայքարում վարակված և մահացած բժիշկները համարվելու են նահատակներ... Մարգարիտա Մանուկյան. Հին Արևելքի գրադարաններ...
Վանի ինքնապաշտպանությանը մասնակցած հայ երեխաները. Լուսանկար
Վանի ինքնապաշտպանությանը մասնակցած հայ երեխաները. Լուսանկար
09 January 2020 , 08:56

Այս լուսանկարը հրապարակվել է «National Geographic» ամսագրի 1919 թվականի երկրորդ համարում զետեղված Մեյնարդ Օուեն Ուիլյամսի հոդվածին կից: Լուսանկարի փոքրիկ հերոսները, որոնցից ամենամեծը տասներկու տարեկան էր, առանց Արտեմիդի պահակախմբի թույլտվության, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, հասել էին Վան: Լուսանկարը, վստահաբար արվել է 1915 թ. Վանի հերոսական ինքնապաշտպանությունից կարճ ժամանակ անց, սակայն ավելի ուշ տպագրվել է ամերիկյան հանդեսում:

 

 

«Նրանք փայտե հրացաններով եկել էին Վանի նահանգապետ Համբարձումյանցի մոտ՝ իսկական զենքեր ստանալու, քանի որ պատրաստ էին կռվելու մինչև վերջ՝ պաշտպանելով իրենց հարազատներին, որոնց մի մասին արդեն կորցրել էին», - գրում է հոդվածագիրը:

Հայոց ցեղասպանության տարիներին Արևմտյան Հայաստանի մի շարք քաղաքներում կազմակերպվեցին ինքնապաշտպանական մարտեր: Վանում 1915 թվականի ապրիլի 7-ից մայիսի 6-ը տեղի ունեցած կատաղի գոյամարտն ավարտվեց հաղթանակով: Իր կազմակերպվածությամբ աչքի ընկած Վանի հերոսամարտը ամենաերկարատևն էր և բախտորոշը:

Վանեցիները կռվում էին ողջ ուժով. կին ու աղջիկ, ծեր ու մանուկ մասնակից էին դարձել այդ արյունալի մարտերին՝ քաջ գիտակցելով սեփական օջախի և արժանապատվության պաշտպանության կարևորությունը:

«Զինվորական ծառայության մեջ գտնվող հայերը, որոնք ռազմական մինիստրի վկայությամբ քաջաբար մարտնչում էին ոչ միայն Դարդանելում, այլև Կովկասյան ճակատում՝ Ռուսաստանի դեմ, մեծ մասամբ զինաթափվել են և օգտագործվել բանակի կարիքների համար՝ որպես բեռնակիրներ կամ ճանապարհների վերականգնման աշխատողներ: Համարյա բոլոր գավառներից լուրեր են ստացվել, որ ոչ միայն հարկադիր աշխատանքի մեջ գտնվող հայերն են տարվել խուլ տեղեր և սպանվել իրենց ընկեր-մուսուլմանների ձեռքով, այլև ամբողջ խմբեր՝ 80, 100 և ավելի մարդուց բաղկացած, գնդակահարվում էին զինվորների ու զինվորական ժանդարմերիայի ձեռքով՝ իրենց սպաների հրամանի համաձայն: Հավանաբար երբեք, համենայն դեպս մինչև պատերազմի ավարտը, չի պարզվի, թե ինչ չափեր էր ընդունել բանակ զորակոչված հայերի սպանությունը»:

Յոհաննես Լեփսիուս, գերմանացի միսիոներ

Լուսանկարի աղբյուրը` «National Geographic», օգոստոս, 1919 թ.

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture