image

Ուիլյամ Սարոյանը՝ Մուրատ-Ռափայելյան վարժարանի աշակերտների հետ

Ուիլյամ Սարոյանը՝ Մուրատ-Ռափայելյան վարժարանի աշակերտների հետ

Ամերիկահայ գրող Ուիլյամ Սարոյանը 1957-ին այցելել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարան, ուր հանդիպում է ունեցել հայ աշակերտների և վարժարանի պատասխանատուների հետ:  Վարուժ Մավլյանի տրամադրած լուսանկարներում երևում է, որ Սարոյանը նաև մասնակցել է վարժարանի տարեվերջյան միջոցառմանը: 

 


 

 

 

 

 

 

 

 

 

Մուրատ-Ռափայելյան վարժարանը հիմնադրվել է 1836 թվականին, Մխիթարյան միաբանության նախաձեռնությամբ, էդվարդ Ռափայելի Ղարամյանի միջոցներով:

1917 թվականին տեղափոխվել է Հռոմ, 1918 թվականին՝ նորից Վենետիկ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ փակվել է, վերաբացվել 1950 թվականին։ Սկզբնական շրջանում վարժարանն առաջնորդվում էր գիմնազիական ծրագրով, ուներ 6-ամյա դասընթաց։ 1867 թվականին Ֆրանսիայի,  իսկ 1879 թվականին Իտալիայի կառավարությունները Մուրատ-Ռափայելյան վարժարանն օժտում են լիցեյական իրավունքներով։

Շրջանավարտներից են Դանիել ՎարուժանըԹովմաս Թերզյանը, Մ․ Աճեմյանը, Վ․ Սվաճյանը, Ա․ Արապյանը, Վահրամ ՓափազյանըՀակոբ ՓափազյանըԷդգար ՇահինըԶարեհ ՄութաֆյանըԳուրգեն ԱլեմշահըԷդգար ՄանասըՍրապիոն Հեքիմյանը և ուրիշներ։ Վարժարանում սովորել են նաև եվրոպացիներ։ Անվանի հայագետներից ՀյուբշմանըՊ․ ՖետտերըՖ․ Նևը, Բրոսսեն, Է․ ԴյուլորիենՆ․ ՅորգանՖ․ Ֆեյդին և ուրիշներ մշտական կապերի մեջ են եղել Մխիթարյանների և Մուրատ-Ռափայելյան վարժարանի հայագետների հետ։

Վարժարանն այսօր չի գործում: