Թուրքիայի վարչապետը քիչ առաջ հայտարարել է, որ Թուրքիայի հարավում՝ Հաթա նահանգում կործանվել է MIG 23 տիպի կործանիչ, որ ամենայն հավանականությամբ պատկանում է Սիրիայի Զինված Ուժերին: Տեղեկությունը փոխանցում է «Sky news» լրատվական կայքը: Աղբյուրը նշում է, որ աղետւ պատճառը հնարավոր է եղանակային պայմանները լինեն: Այս պահին որոնողական աշխատանքներ են տարվում: