image
Հրատապ լուրեր:

Գէորգեան հոգեւոր ճեմարանը կը յայտարարէ 2019 -2020 ուս. տարուայ ընդունելութիւն

Գէորգեան հոգեւոր ճեմարանը կը յայտարարէ  2019 -2020 ուս. տարուայ ընդունելութիւն

Հայաստանում գործող հնագոյն Բուհ-ը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգեան հոգեւոր ճեմարանը (Աստուածաբանական համալսարան) յայտարարում է 2019 -2020 ուս. տարուայ ընդունելութիւն:

Գեւորգեան հոգեւոր ճեմարան կարող են ընդունուել ՀՀ եւ այլ երկրների մինչեւ 25 տարեկան արական սեռի այն քաղաքացիները, որոնք ունեն միջնակարգ (կամ աւելի բարձր) կրթութիւն, զաւակ են Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ ցանկութիւն ունեն ուսանելու այն հաստատութիւնում, ուր կրթուել են Կոմիտաս վարդապետը, Հրաչեայ Աճառեանը, Լեւոն Շանթը, Մակար Եկմալեանը, Ակսել Բակունցը, Դերենիկ Դեմիրճեանը եւ մեր ազգի այլ մեծեր:

Դիմել կարող են նաեւ Հայաստանի զինուած ուժերում ծառայութիւնն աւարտած,  զօրացրուած քաղաքացիները: 

Ընդունուելու համար դիմորդները պէտք է քննութիւններ յանձնեն հետեւեալ առարկաներից.

1. Հայոց լեզու (գրաւոր),

2. Հայ գրականութիւն (բանաւոր),

3. Հայոց պատմութիւն (բանաւոր),

4. Երաժշտութիւն (երգեցողութիւն, լսողութիւն, ռիթմի զգացողութիւն),

5. Օտար լեզու (անգլերէն` ստուգարք):

 

Անհրաժեշտ փաստաթղթերն են՝

- դիմում ճեմարանի տեսուչի անունով (լրացւում է տեղում)

- ինքնակենսագրութիւն,

- միջնակարգ կամ աւելի բարձր կրթութեան վերաբերեալ փաստաթուղթ (ատեստատ կամ դիպլոմ),

- բնութագիր դպրոցի տնօրինութիւնից,

- բժշկական վաւերացման տեղեկանք,

- անձնագրի պատճէն,

- երկու լուսանկար` 3x4 չափսի,

-զինուորական դրութեան վերաբերեալ փաստաթուղթ (կցագրման վկայական կամ զին. գրքոյկ):

 

Դիմումներն ընդուհւում են մինչեւ օգոստոսի 16ը`երկուշաբթիից շաբաթ, ժամը 9:00-ից 17:00-ն, շաբաթ օրը` մինչեւ 14:00-ն:

Հասցէն` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Գեւորգեան հոգեւոր ճեմարան, հեռախօս` 010 517 180, էլ. հասցէ` gevorgianseminary@gmail.com, ֆեյսբուքեան էջ: https://www.facebook.com/gevorgianseminary/ :