image

Սէուտական Արաբիոյ քաղաքացին, անոր կինը եւ 5–ամեայ տղան զոհուած են Պաթումի-Քոպուլէթի ճանապարհին

Սէուտական Արաբիոյ քաղաքացին, անոր կինը եւ 5–ամեայ տղան զոհուած են Պաթումի-Քոպուլէթի ճանապարհին

Հուլիսի 13-ի երեկոյան Քոբուլեթի-Բաթումի մայրուղու վրա տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած հնգամյա տղան հիվանդանոցում մահացել է: Այդ մասին հաղորդում են լրատվամիջոցները, նշելով, որ տղայի հայրն ու մայրն էլ մահացել են վթարի պահին, իսկ վեց տարեկան քույրը հիվանդանոցում է: Նրանք Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ էին, որ Վրաստան էին մեկնել՝ հանգստանալու: 

Այս վթարից  13 մարդ է տուժել,  մեծամասնությունը՝ արտասահմանցի զբոսաշրջիկներ: Մայրուղու վրա միմյանց են բախվել երեք մինիվան: 

Հարուցվել է քրեական գործ: