image

Հունաստանում քամու և փոթորկի հետևանքով 6 զոհերի և մոտ 30 վիրավորների մեջ հայեր չկան

Հունաստանում քամու և փոթորկի հետևանքով 6  զոհերի և մոտ 30 վիրավորների մեջ հայեր չկան

Նախնական տվյալներով Խալկիդիկիում և Հունաստանի հյուսիսային այլ շրջաններում ուժեղ քամիների հետևանքով զոհերի և վիրավորների թվում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան, տեղեկանում ենք Հունաստանում Հայաստանի դեսպանատնից: Դեսպանատունը խոստանում է նաև իրավիճակի փոփոխությունների հետ կապված տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն։

Հիշեցնենք, որ Խալկիդիկիում և Հունաստանի հյուսիսային այլ շրջաններում բարձրացված ուժեղ փոթորկի հետևանքով բազմաթիվ տներ ջուր է լցվել, տասնյակից ավելի մարդիկ արգելափակվել են  իրենց տներում: Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ  երկու ռուս քաղաքացի է մահացել: Ընդհանուր առմամբ զոհվել է 6 զբոսաշրջիկ,  վիրավորել 30-ը:  Տարածքում վնասվել են էլեկտրասյուներ, տների տանիքներ, արմատախիլ են եղել բազմաթիվ ծառեր:


Լուսանկարում՝  զոհված չեխ զբոսաշրջիկների մեքենան