image

Ինչպիսի անազնիւ վարմունք ցուցաբերած է թիւ 46 մարդատար կառքի վարորդը (Տեսանիւթ)

Ինչպիսի անազնիւ վարմունք ցուցաբերած է թիւ 46 մարդատար կառքի վարորդը (Տեսանիւթ)

Արդէն երեկոյեան այս ահազանգը փոխանցած եմ Երեւան քաղաքի փոխադրութեան ոլորտի պատասխանատուներուն, եւ անոնք պիտի զբաղուին այս հարցով: Այս մասին Tert.am-ին երէկ հաղորդած է Երեւանի քաղաքապետի մամուլի խօսնակ Յակոբ Կարապետեանը՝ անդրադառնալով Երեւանի երթուղային թաքսիներէն մէկուն մէջ տեղի ունեցած միջադէպին:

«Եթէ վարորդի մեղքը հիմնաւորուի, ինչը, կարծես թէ, շատ հաւանական է, ինքը պատասխանատւութեան կ'ենթարկուի համապատասխան ձեւով»,- ըսած է ան:

Նշենք, որ «Ֆէյսպուք» ընկերային ցանցին մէջ Անի Խաչատրեան օգտատէրը հրապարակած է տեսանիւթ եւ գրած․

«Ժամը 5-ի կողմերը 46 համարի (33 23S համարներով) մարշութքայի վարորդին խնդրեցի հանգցնել ծխախոտը, ասաց, որ չի հանգցնելու, երբ տեղեկացրեցի, որ հանրային թրանսփորթում արգելուած ա ծխելն ու դրա համար տուգանք ա հասնում, ասեց, որ ում ուզում եմ բողոքեմ, իրան ոչ մէկ բան չի կարայ ասի ու անի, յետոյ էլ ասեց, որ իջնեմ մարշութքայից։

Ստիպուած քամերաս միացրեցի, ասեցի, որ կրկնի նոյնը, կանգնացրեց մարշութքան ու ասեց, որ չի քշելու, մինչեւ ես չիջնեմ, ասեց, որ փչացել ա։ Մարշութքայի մէջի կանայք էլ սկսեցին ինձ վիրաւորել, մէկն ասեց, որ քամերաս կը ջարդի, վերջում բոլորը դուրս եկան, ես էլ ուշանում էի, իջայ, ոտքով շարունակեցի, ինձնից յետոյ մարդիկ ետ նստեցին, քշեց գնաց։
Երեւանի քաղաքապետարան, էս հարցը ե՞րբ ա լուծուելու, չեմ հասկանում, ինչքա՞ն պիտի մեր ներւերի հաշուին երթեւեկենք։ Խնդրում եմ նշել համապատասխան մարդկանց»: