image

Լույս է տեսել Հովհան Դամասկացու «Դիալեկտիկա» երկի հայերեն թարգմանությունները պարունակող հատորը

Լույս է տեսել Հովհան Դամասկացու «Դիալեկտիկա» երկի հայերեն թարգմանությունները պարունակող հատորը

Մատենադարանի Թարգմանական մատենագրության բաժնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Գոհար Մուրադյանի աշխատասիրությամբ լույս է տեսել Հովհան Դամասկացու «Դիալեկտիկա» երկի հայերեն թարգմանությունները (հունարենից և վրացերենից) պարունակող հատորը Հովհան Դամասկացի. Հայերեն թարգմանված երկեր շարքում, հատոր Ա՝ Դիալեկտիկա, քննական բնագրեր և ուսումնասիրություն:  Ուղղափառ եկեղեցու հայր Հովհան Դամասկացու հայերեն անտիպ պատկառելի ժառանգությունը, որ ծրագրվում է հրատարակել երեք հատորով, բացի աստվածաբանական գրվածքներից, պարունակում է «Դիալեկտիկա» տրամաբանական երկի երկու` միմյանցից անկախ թարգմանություն (վրացերենից «Դիալեկտիկա»-ն ի թիվս մյուս երկերի թարգմանել է Սիմեոն Պղնձահանեցին 13-րդ դարի առաջին կեսին, իսկ հունարենից թարգմանվել է միայն այդ տրամաբանական երկը՝ հավանաբար 10-րդ դարում): Դրանց քննական բնագրերը կազմում են առաջին հատորը: Որպես հավելված գրքում զետեղված են Գրիգոր Երուսաղեմացու կազմած  հունարենից թարգմանված անանուն փիլիսոփայական սահմանումների ժողովածուները: Գրքի խմբագիրն է Օլգա Վարդազարյանը: Գիրքը տպագրվել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ, «Ջեյ Թի Այ Արմենիա» ՓԲԸ-ի աջակցությամբ: