image

80 տարի հետո իրանական հայտնի առյուծը վերադարձել է Իրան

80 տարի հետո իրանական հայտնի առյուծը վերադարձել է Իրան

Միջավայրի կորստի և որսորդության պատճառով 1939-ին իրանական առյուծի անհետացման մասին հայտարարությունից 80  տարի հետո օրերս իրանական առյուծը  վերադարձվել է Իրան, որտեղ հատուկ արարողությամբ նշել են իրանական խորհրդանիշ-կենդանու վերադարձը: Իրանական ԶԼՄ-ները հայտնում են, որ հատուկ արարողությամբ կենդանուն Բրիտանիայի  Բրիստոլ քաղաքի կենդաբանական այգուց տեղափոխվել են  Թեհրանի օդանավակայան, որտեղ մաքսային ձևակերպումները տևել են հինգ ժամ: Այնուհետև առյուծը տեղափոխվել է Թեհրանի «Էրամ» կենդանաբանական այգի, որտեղ տեղի է ունեցել միջոցառում:

 


 

Հաղորդվում է, որ նրա համար շուտով Իռլանդիայի կենդանաբանական այգուց էգ առյուծ կտարվի, ինչը կնպաստի, որ անհետացման մասին պաշտոնական հայտարարությունից 80 տարի հետո Իրանի խորհրդանիշ համարվող առյուծը բազմանա: Մինչ Իրանում առյուծի այս տեսակը կոչում են իրանական, այլ երկրներում հակված են այն անվանել ասիական կամ հնդկական առյուծ: Առյուծի այս ենթատեսակն այսօր լուրջ սպառնալիքի տակ է՝ ոչնչացման եզրին: Գրանցված է միջազգային Կարմիր գրքում և համարվում է առյուծների ամենափոքր ներկայացուցիչներից մեկը: Կենդանին աֆրիկյան առյուծին զիջում է ոչ միայն մարմնի չափերով, այլ նաև արուների բաշի մազածածկով: