image
Հրատապ լուրեր:

Զարուհի Մխիթարյանի աշխատանքները վաճառվում են Լիսաբոնի «Գյուլբենկյան» հիմնադրամում և թանգարանում

Զարուհի Մխիթարյանի աշխատանքները վաճառվում են Լիսաբոնի «Գյուլբենկյան» հիմնադրամում և  թանգարանում

Նկարչուհի Զարուհի Մխիթարյանի աշխատանքները վաճառվում են Լիսաբոնի «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի թանգարանի հուշանվերների խանութում։ Չեխիայում լույս տեսնող  «Օրեր»-ը տեղեկացնում է, որ  առաջին դեպքն է, երբ հիմնադրամի թանգարանը հայ արվեստագետի գործերը այլ հուշանվերների շարքում ներկայացնում  է թանգարան այցելած զբոսաշրջիկներին։

Զարուհին 1995 թ.-ին ավարտել է  Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիան՝ դառնալով  առաջին շրջանավարտներից  մեկը՝ ստանալով 1990 թ.-ին բացված Հագուստի Մոդելավորման ֆակուլտետի տեքստիլի գեղարվեստական ձևավորման մասնագետի վկայական։



Պարբերականի հետ զրույցում Զարուհին նշում է, որ դեռևս ուսանողական տարիներին աշխատել է հայկական նորաձևության նորաստեղծ ընկերությունների հետ՝ նկարելով էսքիզներ, մշակելով և կարելով հավաքածուների նմուշները։

«Մեծ սիրով ընդունեցի առաջարկը և Գալուստ Գյուլբենկյանի հայկական հավաքածուի մի քանի թանգարանային նմուշներից ընտրեցի 18 դարի Քյոթահիայի նկարազարդ լուսամփոփը: Վերամշակված և ձեռքով նկարված, այնուհետև թվայնացված և մետաքսե շարֆերի վրա տպագրված զարդանախշերն ոգեշնչված են հայկական լուսամփոփից: Քյոթահիայի հայկական հախճապակու արվեստը (16-20-րդ դարերը) հայտնի է իր յուրօրինակությամբ և ստեղծարարությամբ: Այս արտադրությունը զարգացել է մոտ չորս դար և զարգանում է մինչ այսօր, Քյոթահիայի հախճապակին կարելի է գտնել տարբեր միջազգային հավաքածուներում: Ինձ համար մեծ պատիվ և հաճույք էր նկարել այն և ինչ-որ կերպ առնչվել այդ պատմությանը և Գալուստ Գյուլբենկյանի հզոր ժառանգությանը: Իմ երախտագիտությունն եմ հայտնում այս դիզայնն իրականացնելու առաջարկի համար, ինչի արդյունքում  աշխատանքնս  վաճառվում է Գալուստ Գյուլբենկյանի հիմնադրամի և թանգարանի խանութներում»,- պատմել է Զարուհի Մխիթարյանը: