Հայաստանի Հանրապետութեան կեդրոնական դրամատունը 16 մայիսէն շրջանառութեան մէջ դրած է «ԵՊՀ հիմնադրման 100-ամեակ» արծաթեայ յուշադրամը: Այս մասին կը յայտնեն ՀՀ կեդրոնական դրամատան հասարակայնութեան հետ կապերու ծառայութենէն:
Չափանիշերը.-
Անուանական արժէքը |
1000 դրամ |
Մետաղը եւ յարգը |
արծաթ 925 |
Քաշը |
33,6 գ |
Տրամագիծը |
40,0 մմ |
Որակը |
պրուֆ |
Դրամաշուրթը |
ատամնավոր |
Տպաքանակը |
500 հատ |
Էսքիզներու հեղինակներ` Յարութիւն Սամուէլեան (դիմերես) եւ Վարդան Վարդանեան (դարձերես):
Հատուած է Լիթվայի դրամահատարանին մէջ: