«Պատրաստ ենք աջակցություն բերել իրավական պետության հաստատմանը» ՍԴՀԿ-ն հայտարարություն է տարածել... Չինաստանի և Հայաստանի միջև կգործի ազատ վիզայի ռեժիմ. Փաշինյանի՝ Չինաստան այցի արդյունքները... «Իրանի իրավիճակի հետ կապված հեշթեգները ստեղծվել են ԱՄՆ-ում, Անգլիայում եւ Սաուդյան Արաբիայում»... «Ափսոսանքով ենք լսում, որ Բելգիական խորհրդարանը մեզ չի աջակցում». Հարություն Մարության...
Մահացել է Պոլսո հայոց պատրիարքը
Մահացել է Պոլսո հայոց պատրիարքը
08 March 2019 , 14:38

«Արեւելքը» Պոլսից տեղեկացավ, որ քիչ առաջ Պոլսի Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցում վախճանվել է  Պոլսո Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ Ս. Արք. Մութաֆյանը, որ հիվանդանոցում էր  մոտ 11 տարի: Պատրիարքին փոխարինում էր պատրիարքական փոխանորդ Արամ արք. Աթեշյանը: 

 

Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը ծնվել է 1956 թվականին Ստամբուլում։ Նախնական կրթությունը ստացել է Ստամբուլի Եսայան Վարժարանում։ 1968 թվականին ընդունվել  է Ստամբուլի Անգլիկան վարժարանը և 1973 թվականին ավարտել այն։ 1973-1975 թվականներին սովորել է Շտուտգարտի Ամերիկյան քոլեջի գեղարվեստի և պատմության ֆակուլտետում։ 1975-1979 թվականներին ուսումը շարունակել է ԱՄՆ-ի Թենըսի նահանգի Մեմփիսի պետական համալսարանում` հետևելով փիլիսոփայության դասընթացներին, մասնակցելով նաեւ Թենըսի նահանգի Էփիսքըփըլ (Անգլիկան) թեմի քահանաների համար հատուկ աստվածաբանության և եկեղեցագիտության դասընթացներին։ 1977 թվականին Բերայի Սուրբ Երրորդություն եկեղեցում ձեռնադրվել է սարկավագ։ Նույն թվականին Բերայի Սուրբ Երրորդություն եկեղեցում ձեռնադրվել է կուսակրոն քահանա `վերանվանվելով Մեսրոպ աբեղա։ 1979-1982 թվականներին սովորել է Երուսաղեմի համալսարանում՝ ուսանելով սուրբգրային հնագիտություն, միաժամանակ դասավանդել Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում` Հին Կտակարանի ներածություն և անգլերեն։ 1982 թվականին Երուսաղեմում ստանձնել է մագիստրոսի գիտական աստիճան։ Այնուհետև վերադարձել է Ստամբուլ և աշխատանքի անցել Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանում՝ որպես քարտուղար։ 1983 թվականին պաշտպանել է վարդապետական թեզ «Սուրբ Գիրք և ավանդություն» թեմայով։ 1986 թվականին պաշտպանել է ծայրագույն վարդապետական թեզ և ստացել ծայրագույն վարդապետության աստիճան։ 1988-1989 թվականներին սովորել է Հռոմի Ս. Թովմա Աքիվինացու անվան համալսարանում, և 1990 թվականին նշանակվել Պոլսի պատրիարքարանի կրոնական ժողովների ատենապետ։ 1990 թվականին նշանակվել է Միջեկեղեցական հարաբերությունների պատրիարքական փոխանորդ։ 1998 թվականի հոկտեմբերի 14-ին Պատգամավորական ժողովի կողմից ընտրվել է Կ. Պոլսի հայոց պատրիարք։ 2003 թվականին Վաշինգտոնի Սենտ Մերի համալսարանի կողմից արժանանցել է պատվավոր դոկտորի կոչման։ 2008 թվականից պատրիարքը կորցրել էր հիշողությունը, տառապում է անբուժելի հիվանդությամբ և գտնվում էր հիվանդանոցում: 

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture