image
Հրատապ լուրեր:

Երեւանի քաղաքապետը չունի անվտանգութեան աշխատակիցներ եւ ինք կը վարէ ինքնաշարժը

Երեւանի քաղաքապետը չունի անվտանգութեան աշխատակիցներ եւ ինք կը վարէ ինքնաշարժը

«Երեւանի նախկին քաղաքապետ Տարօն Մարգարեանը տարիներ շարունակ շրջում էր 001 LU 01 համարներով Mercedes S-Class-ով: Նրան ուղեկցում էր ՊՊԾ-ի համարներով Nissan-ը՝ առկայծող փարոսիկներով, որով շրջում էին Մարգարեանի թիկնապահները։

Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարութեանը չունի անվտանգութեան աշխատակիցներ, անգամ վարորդից չի օգտւում՝ յաճախ ինքն է վարում ծառայողական մեքենան։ Երբեմն վարում է նախորդից մնացած Mercedes-ը, բայց աւելի յաճախ՝ Nissan Qashqai մակնիշի մեքենայ։ Երէկ նա Holiday Inn հիւրանոցի բացմանն այդ մեքենայով էր եկել, մեքենան կանգնեցրել էր մի քանի փողոց այն կողմ։

Մեր հարցին՝ ի՞նչ եղան նախկին քաղաքապետի թիկնապահներն ու փարոսիկներով ուղեկցող մեքենան, Մարութեանն անակնկալի եկաւ․ «Անկեղծ ասած՝ չգիտեմ, չեմ հետաքրքրուել էդ հարցով»,-գրած է «Հրապարակ» թերթը: