Գյումրիում արտադրվող ջինսը կարտահանվի նաև Եվրոպա. Կառավարությունն աջակցել է ընկերությանը... Վարչապետը հյուրընկալել է Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսներին (Տեսանյութ)... «Իրանի իրավիճակի հետ կապված հեշթեգները ստեղծվել են ԱՄՆ-ում, Անգլիայում եւ Սաուդյան Արաբիայում»... Հովհաննես Թումանյանի որբախնամ գործունեությունը...
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ վերապատրաստման դասընթացներին մասնակցող եկեղեցականների հետ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ վերապատրաստման դասընթացներին մասնակցող եկեղեցականների հետ
21 February 2019 , 21:12

Փետրվարի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հանդիպեց հերթական վերապատրաստման դասընթացներին մասնակցող Հայաստանի, Արցախի և Սփյուռքի տարբեր թեմերից ժամանած 17 եկեղեցականների հետ:

Դասընթացների պատասխանատու Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը Նորին Սրբությանը ներկայացրեց հոգևոր հայրերին և դասընթացների արդյունավետությունը՝ ընդգծելով, որ վերապատրաստման այս հավաքները նաև առիթ են Մայր Աթոռում համատեղ աղոթելու և միմյանց միջև եղբայրական ոգին առավել զորացնելու:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը փոխանցեց եկեղեցականներին: Վեհափառ Հայրապետը կարևորեց վերապատրաստման դասընթացների անցկացումը՝ հաստատելով, որ այն լավագույն հնարավորությունն է ընձեռում աղոթական մթնոլորտի մեջ առավել զորացնելու հավատքը, հոգևոր կյանքը, հարստանալու նոր գիտելիքներով, ինչպես նաև կիսվելու հովվական կյանքի փորձառությամբ: Ըստ Հայոց Հովվապետի՝ այս դասընթացները հնարավորություն են տալիս հոգևոր հովիվներին ավելի արդյունավետ դիմակայելու ժամանակակից մարտահրավերներին, նաև համաքայլ ընթանալու գիտության նորագույն նվաճումներին:

Նորին Սրբությունը պատասխանեց նաև հոգևոր հովիվների հարցերին, լսեց նրանց դիտարկումները ազգային-եկեղեցական կյանքը հուզող զանազան երևույթների և բիոէթիկական խնդիրների վերաբերյալ:

Վերջում Վեհափառ Հայրապետը քահանաներին մաղթեց ուժ, կորով և Ս. Հոգու առաջնորդությունն իրենց առաքելության արդյունավորման մեջ:

Հանդիպմանը ներկա էր նաև Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture