Ունենալու ենք ինքնիշխան ազատ եւ անկախ պետություն.Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը... Ժամը 14։00-ի դրությամբ ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 636,055 ընտրող... Եգիպտոսի Մշակույթի առաջին կին նախարարը հայտնի ֆլեյտահարուհի է... 80 տարի առաջ Էջմածնում սպանված կաթողիկոսը...
Արմենպրես. 25 տարի հետո Պապյանների ընտանիքը որոշել է տեղափոխվել Հայաստան
Արմենպրես. 25 տարի հետո Պապյանների ընտանիքը որոշել է տեղափոխվել Հայաստան
09 November 2018 , 09:49

Ռուսաստանում 25 տարի ապրելուց հետո Պապյանների ընտանիքը որոշել է տեղափոխվել Հայաստան: Ընտանիքի հայրը՝ Կարեն Պապյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստան տեղափոխվելու որոշման հարցում վճռական եղավ երեխաների ցանկությունը:

«Հայաստանից Ռուսաստան ենք տեղափոխվել 1993 թվականի սեպտեմբերի 21-ին: Արդեն 25 տարի է ապրում ենք Պերմում: Ունենք 5 երեխա: Նրանք ծնվել, մեծացել են Ռուսաստանում: Այս տարիների ընթացքում պարբերաբար հնարավորություն եմ ստեղծել, որ երեխաներս գան Հայաստան, հայրենիքի հետ կապը միշտ պահեն, սակայն Հայաստան տեղափոխվելու մասին դեռ խոսք չկար: Թեպետ վերջերս ժամանակ առ ժամանակ քննարկում էինք այդ հարցը, սակայն մտավախություն ունեինք երեխաների հետ կապված, մտածում էինք միգուցե չկարողանան հարմարվել: Ժամանակը ցույց տվեց, որ հենց նրանց ցանկությամբ մենք վերջնական տեղափոխվեցինք»,-ասաց Կարեն Պապյանը:

Երեխաները նախորդ տարի ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրով Հայաստանում են եղել: Շատ տպավորված են վերադարձել Պերմ, և հենց այդ ժամանակվանից ընտանիքում սկսեցին լրջորեն քայլեր ձեռնարկել Հայաստան տեղափոխվելու ուղղությամբ:

«Ապրելով Ռուսաստանում՝ ես միշտ երազել եմ, որ երեխաներս ամուր կապի մեջ լինեն հայրենիքի հետ, բայց արի ու տես, որ այսօր ավելին եղավ. Հայաստանը, հայկական իրականությունը, հայրենի հողը դարձան երեխաներիս առօրյան: Մենք այստեղ ենք օգոստոսից, երեխաներս տեղավորվել են ուսումնական հաստատություններում: Շատ-շատ գոհ են, որ Հայաստանում են, մենք էլ ոգեշնչվում ենք այդ ամենով»,-ավելացրեց Կարեն Պապյանը: 

Պերմում ապրելու տարիներին Կարեն Պապյանը եղել է և ներկայում էլ հանդիսանում է հայ համայնքի ակտիվ գործիչներից: Նա Պերմի հայ առաքելական եկեղեցու ատենապետն է: Կարեն Պապյանն ասում է, որ այնտեղ դեռ անելիքներ ունի, հետևաբար մի որոշ ժամանակ այցելություններ Պերմ կլինեն: Հայաստանում իր սեփական գործն է ցանկանում հիմնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Ներկայում իր աշխատանքային թիմն է հավաքում:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր   կայքում


Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture