image

Արամ Ա կաթողիկոսը հիացել է, որ Նիկոլ Փաշինյանն Առաքել Դավրիժեցի է կարդում. Տեսանյութ

Արամ Ա կաթողիկոսը հիացել է, որ Նիկոլ Փաշինյանն Առաքել Դավրիժեցի է կարդում. Տեսանյութ

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Լիբանան այցելած Նիկոլ Փաշինյանի պատվին տրված ճաշկերույթի ժամանակ գովել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի արժանիքները՝ գնահատելով նրա ու ընտանիքի պարզ ու համեստ կյանքը: Արամ Ա-ն խոստովանել է, որ Նիկոլ Փաշինյանի մասին տեղեկացել է համացանցից, դիտել է տեսանյութեր և զարմացել, որ նա Առաքել Դավրիժեցի է կարդում.

«Թող չնեղանան, բայց մեր հոգևորականներից քանի՞ հոգի է կարդացել Առաքել Դավրիժեցի»,-հարց է տվել Արամ Ա-ն եւ Նիկոլ Փաշինյանին նվիրեց Բարձրբերդի Ավետարանի կրկնօրինակը, հույս հայտնելով, որ Ավետարանը Նիկոլ Փաշինյանի եւ Հայաստանի կյանքում օրհնություն կբերի: