image

Այս աթոռը և անձամբ ես նեցուկ ենք Ձեզ. Արամ Ա-ն՝ Նիկոլ Փաշինյանին

Այս աթոռը և  անձամբ ես նեցուկ ենք Ձեզ. Արամ Ա-ն՝ Նիկոլ Փաշինյանին

Անթիլիասում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հանդիպումը։

Հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանը Արամ Ա Կաթողիկոսի ուղեկցությամբ այցելել է Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարի հարևանությամբ կառուցված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող մատուռ, ծաղիկներ դրել և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին: «Այս աթոռը և  անձամբ ես նեցուկ ենք Ձեզ»,-հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանին ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն: