image

Փաշինեանն ու Թրիւտօն պահեցին խոստումը՝ նոյն գուլպաներով հանդիպելով

Փաշինեանն ու Թրիւտօն պահեցին խոստումը՝ նոյն գուլպաներով հանդիպելով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի պատվին տրված պաշտոնական ընթրիքի ընթացքում գուլպա է նվիրել նրան, հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

«Ես մտածում էի՝ ինչո՞վ է հայտնի պարոն Թրյուդոն, և ինչո՞վ եմ հայտնի ես, և ինչո՞վ կարող եմ ես մրցակցել մեր սիրելի վարչապետի հետ: Կարծում եմ, որ հայտնի եմ իմ սելֆիներով, իսկ պարոն Թրյուդոն՝ իր գուլպաներով: Եվ Հայաստանում կա մի ընկերություն, որը որոշել է, որ առանձնահատուկ նվեր պետք է անի երկուսիս՝ սրանով գուցե հիմք դնելով մի լավ բարեկամության: Այս գուլպաներից մեկն իմն է, պարոն վարչապետ, մեկը՝ Ձերը», - ասել է Փաշինյանը և հանձնել նվերը։

Երկու երկրի վարչապետը հոկտեմբերի 13-ի հանդիպմանը կրել են «վարչապետական» գուլպաները, ինչպես որ խոստացել էին պաշտոնական ընթրիքի ընթացքում։

 «Վարչապետական» գուլպաների մտահղացման հեղինակը դիզայներ Էդուարդ Քանքանյանն է:Նվերի փաթեթի մեջ, բացի գուլպաներից, ընդգրկվել է նաև հայկական կոլեկցիոն կոնյակ: