Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լիբանանահայերի հարցերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ... «Եկեք կողմնորոշվենք, այլ պետությունների գործերին խառնվելը լա՞վ է, թե՞ վատ». Մարիա Զախարովան՝ Միլսին... Եգիպտոսի Մշակույթի առաջին կին նախարարը հայտնի ֆլեյտահարուհի է... Վրաստանը նախաձեռնող է դառնում հայ-վրացական հարաբերություններում...
Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
21 September 2018 , 19:46

Սեպտեմբերի 19-ին Լիոնի քաղաքապետարանի հանդիսությունների սրահներում անցկացվեց մշակութային երեկո և ընդունելություն՝ նվիրված ՀՀ անկախության 27-ամյակին, ինչպես նաև՝ Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800 և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակներին և Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին:

Միջոցառմանը մասնակցում էին  Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը և Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը ինչպես նաև Ֆրանսիայի Սենատի և Ազգային Ժողովի պատգամավորներ, քաղաքապետներ, շրջանային և քաղաքային խորհուրդների ղեկավարներ, հոգևոր հայրեր, Լիոնում գործող գլխավոր հյուպատոսությունների ղեկավարներ, ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ, ֆրանսիացի և ֆրանսահայ հասարակական, մշակութային գործիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և ֆրանսահայ համայնքի անդամներ:

Ելույթով հանդես եկավ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ով իր խոսքում անդրադարձավ Հայաստանի Հանրապետության անկախության խորհուրդին և քսանյոթ տարիների ընթացքում անցած կարևոր ճանապարհին, ընդգծեց 1918 թվականին՝ Հայոց Ցեղասպանությունից ընդամենը երեք տարի անց Հայաստանի առաջին Հանրապետության հիմնման կարևորությունը՝ Հայոց պետականության վերականգնման և հայ ժողովրդի վերածննդի համար: Դեսպանը նշեց նաև, որ մի քանի շաբաթից Երևանը մեծ սիրով սպասում է հյուրընկալելու Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը, որը ոչ միայն անկախությունից ի վեր, այլև՝ մեր ողջ պատմության ընթացքում   Հայաստանում կազմակերպվող ամենամեծ իրադարձությունն է: Դեսպան Տոլմաջյանն անդրադարձավ նաև հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ֆրանսահայերի կարևոր դերակատարությանը, ինչպես նաև Ֆրանսիայի Նախագահի առաջիկա պետական այցին:

Ելույթով հանդես եկավ նաև Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը, ով իր խոսքում կարևորեց հատկապես Երևան և Լիոն քաղաքների միջև 27-ամյա սերտ գործընկերությունը, Ժան Մուլեն Լիոն 3 ու Հայաստանում ֆրանսիական համալսարանների միջև արդյունավետ համագործակցությունը, Երևանում Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի գործունեությունը, որոնք ավելի են խորաց,ում հայ-ֆրանսիական բազմադարյա բարեկամական կապերը:

Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանն իր ելույթում ընդգծեց նախորդ շաբաթ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Փարիզ կատարած այցի կարևորությունը:

Միջոցառմանը ցուցադրվեցին Էրեբունի-Երևան հիմնադրման 2800-ամյակին նվիրված լուսանկարներ, 1918-1920թթ. Հայաստանի Առաջին Հանրապետությանը վերաբերող բնօրինակ փաստաթղթեր: Միջոցառման ավարտին հնչեցին Հայաստանից ժամանած «Գեղարդ» երգչախմբի կատարումները:

 

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture