ՀԲԸՄ-ն շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի նոր խորհրդարանին... Հրապարակվել են ընտրությունների նախնական արդյունքները. ԱԺ է անցնում երեք ուժ... Եգիպտոսի Մշակույթի առաջին կին նախարարը հայտնի ֆլեյտահարուհի է... 80 տարի առաջ Էջմածնում սպանված կաթողիկոսը...
Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
20 September 2018 , 17:24

18 սեպտեմբերին Էստոնիայում ՀՀ դեսպանությունը (նստավայը՝ Վիլնյուս) Էստոնիայի և Հայաստանի մշակույթի նախարարությունների ու Էստոնիայի հայերի միության աջակցությամբ Տալլինի պատմական Սևագլուխների տանը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին, ինչպես նաև ՀՀ անկախության 27-ամյակին: 

 

Միջոցառմանը ներկա էին Էստոնիայի խորհրդարանի պատգամավորներ, Էստոնիայի արտաքին գործերի և մշակույթի նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Էստոնիայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական կորպուսի անդամներ, էստոնացի մտավորականներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

 

Համերգի սկզբում ողջույնի խոսք հղեց Էստոնիայի մշակույթի նախարարության ներկայացուցիչ Հեյլի Յոըն, ով, փոխանցելով մշակույթի նախարար Ինդրեկ Սաարի ուղերձը, նշեց, որ հայ-էստոնական մշակութային փոխհարաբերությունների օրակարգը չափազանց հագեցած է տարաբնույթ միջոցառումներով, ինչն արտահայտում է հայ-էստոնական բարեկամության խորությունը և ամրությունը։

 

Հանդիսությանը բացման խոսքով հանդես եկավ Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով անդրադարձ կատարեց տարվա ընթացքում երկու երկրներում տեղի ունեցած մշակութային միջոցառումներին և նշեց, որ տարին երկկողմ մշակութային բազմազանությամբ աննախադեպ էր:

 

Իր խոսքում դեսպանը շոշափեց նաև երկկողմ քաղաքական օրակարգը՝ իր երախտագիտությունը հայտնելով Էստոնիայի իշխանություններին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն առաջինը վավերացնելու և ՀՀ-ԵՄ երկխոսությանը ցուցաբերվող շարունակական աջակցության համար:

 

Երեկոյի ընթացքում համերգային ծրագրով հանդես եկավ ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը, ով կատարեց հայ կոմպոզիտորներ Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Հարություն Դելալյանի, էստոնացի կոմպոզիտորներ Արվո Պյարտի, Ուրմաս Սիսակսի, Լեպո Սումերայի և համաշխարհային հռչակ ունեցող այլ հեղինակների ստեղծագործություններ:

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture