Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լիբանանահայերի հարցերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ... «Եկեք կողմնորոշվենք, այլ պետությունների գործերին խառնվելը լա՞վ է, թե՞ վատ». Մարիա Զախարովան՝ Միլսին... Եգիպտոսի Մշակույթի առաջին կին նախարարը հայտնի ֆլեյտահարուհի է... Վրաստանը նախաձեռնող է դառնում հայ-վրացական հարաբերություններում...
Կոչ՝ մասնակցելու ԱԺ դիմաց կազմակերպվող բողոքի ակցիային. Ցմահականների խնդրի լուծումը շատ հստակ է
Կոչ՝ մասնակցելու ԱԺ դիմաց կազմակերպվող բողոքի ակցիային. Ցմահականների խնդրի լուծումը շատ հստակ է
21 October 2018 , 00:20

Ինչպես հայտնի է՝  Հայաստանի կառավարությունն արդեն հայտարարել է, որ քննարկվում է համաներման ակտի նախագիծ, որի ընդունումից հետո Հայաստանում տեղի է ունենալու համաներում:  

Այս առիթով իր մտահոգությունն է հայտնել «Ազատություն Արսեն Արծրունուն» նախաձեռնություն, մասնավորապես նշելով, թե տեղեկություններ կան, որ համաներման քննարկվող նախագծում ցմահականները ներգրաված չեն:

«Փոխարենն արդարադատության նախարարությունը ստեղծել է ցմահականների գործերի ուսումնասիրությամբ զբաղվող հանձնաժողով, առանց անդամներ նշանակելու, որը պետք է զբաղվի գործերի անհատական վերանայմամբ, մի բան, որը Եվրախորհուրդը պահանջել էր դեռևս 15 տարի առաջ՝ 2003 թվականին։

Հնարավորինս երկար ձգձգելու միջոցով խնդրի լուծումը բացառելու ոճը ուղիղ շարունակությունն է Խորհրդային միությունից ժառանգված և ժողովրդի խնդիրների անտեսմամբ պայմանավորված նախորդների մոտեցումների։

Մինչդեռ, ցմահականների խնդրի լուծումը շատ հստակ է։ Այդ մասին բազմիցս նշվել է (հատկապես տե՛ս  hetq.am )

Չընդունելով այդ փաստը և փորձելով անտեսել լուծման կարճ և արդար ձևերը, արդարադատության նախարարությունը, ըստ էության հետապնդում է դրանից խուսափելու նպատակ, որի բացահայտ ապացույցն է նաև համաներման՝ իր կողմից պատրաստված փաթեթում ցմահականների նկատմամբ անարդարությանց վերացման առիթի բաց թողնումը»,-իր տարածած հայտարարության մեջ նշել է «Ազատություն Արսեն Արծրունուն» նախաձեռնությունը, միաժամանակ տարածելով հետևյալ կոչը.

«Կոչ ենք անում բոլոր ցմահականների հարազատներին և ընկերներին, ինչպես նաև Հայաստանում օրենքի գերակայությամբ ու արդարությամբ մտահոգ հասարակությանը, սույն թվի հոկտեմբեր 23-ին, առավոտյան ժամը 10։00-ին, ներկա լինել ԱԺ-ի դիմաց կազմակերպվող ցույցին։

Այս ակցիան չի հետապնդում քաղաքական որևէ նպատակ։ Այն պարզապես սպանդը կասեցնելու փորձ է։ Բողոքի ցույցի համակարգողն է՝ Վահագն Չախալյանը  (հեռ. 044771779) » :

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture