Սիրիական հակամարտությունը մտել է նոր շրջափուլ. Արմեն Պետրոսյան... Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանին շնորհվեց ՍԱՀ պետական բարձրագույն աստիճանի շքանշանը... Եգիպտոսի Մշակույթի առաջին կին նախարարը հայտնի ֆլեյտահարուհի է... 80 տարի առաջ Էջմածնում սպանված կաթողիկոսը...
«Հարութը այս աշխարհ էր եկել նվիրվելու համար...» Մահացել է Հարություն Կարապետյանը
«Հարութը այս աշխարհ էր եկել նվիրվելու համար...» Մահացել է Հարություն Կարապետյանը
10 August 2018 , 23:58

Հարություն Կարապետյանը Ծնվել է 1949 թվականի նոյեմբեր 16 ին, Իսրայելի Հայֆա քաղաքում։ Նա Այնթափցի Ջորջ ֊ Գևորգ և Սաթենիկ Կարապետյանների 4 զավակներից ամենակրտսերն էր։ 10 տարեկան հասակում ընտանիքի հետ ներգաղթել է Հայաստան։ Դպրոցը ավարտելուց հետո 1 տարի սովորել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, աշակերտել է Պավել Լիսիցյանին:  Հետո ուսումը շարունակել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի երաժշտական կոմեդիայի բաժնում, Վարդան Աճեմյանի կուրսում: Ծառայել է Սովետական բանակում։ Սկզբում կարճ ժամանակ աշխատել է Երգի-պարի  պետական անսամբլում,  ապա Երաժշտական կոմեդիայի թատրոնում։Դրանից հետո  երկար տարիներ աշխատել է Հայաստանի  Պետական Ակադեմիական Երգչախմբում, հյուրախաղերով հանդես եկել աշխարհի տասնյակ հանրահայտ բեմերում: Դեռ Ամենայն հայոց Կաթողիկոս Վազգեն առաջինի օրերից սկսել է երգել նաև Էջմիածնի Մայր Տաճարի երգչախմբում ։ ԱՄՆ տեղափոխվելուց առաջ երգել է  նաև Ազգային օպերայի և բալետի  ակադեմիական թատրոնի երգչախմբում։ 1980 թվականին  ամուսնացել է  Սվետալանա Ղազարյանի հետ, կազմելով մի գեղեցիկ ու ներդաշնակ ընտանիք և  այդ գեղեցիկ սիրո պտուղները եղան նրանց երկու հրաշալի զավակ` դուստրը` Աստղիկը և որդին` Հայկը, որոնցով  Հարութը հպարտանում էր անսահման: Սրանից 10 տարի առաջ Աստղիկը իր հայրիկին  պարգևեց  առաջին թոռնիկին` Անիին, որի յուրաքանչյուր թոթովանք բերկրանքով էին լցնում պապիկի հոգին, իսկ փոքրիկ Լառայի լույս աշխարհ գալուց հետո, նրա երջանկությանը էլ սահման չկար և հաճախ կարելի էր Հարութից լսել, թե  ինքը երջանիկ ծերություն է ապրում: 

Հարութը այս աշխարհ էր եկել նվիրվելու համար` նվիրվելու իր ծնողներին, եղբորը ու քույրերին, իր ընտանիքին ու զավակներին, իր ընկերներին ու բարեկամներին:  Եվ վեջապես նա անմնացորդ նվիրյալ զավակն էր իր հայրենիքի ու ժողովրդի: Նա ապրում ու շնչում էր Հայաստանով: Յուրաքանչյու օր նրա համար սկսվում ու ավարտվում էր  հայաստանյան լուրերին ու անցուդարձին հետևելով, իսկ Սիրո և համերաշխության հեղափոխության օրերին, ինչպես պատմում են ընտանիքի անդամները, ինտերնետում թերթերը կարդալուն զուգահեռ հետևում էր հեռուստատեսությունների լրահոսին, ռադիոյով էլ փորձում  էր հավելյալ լուրեր ստանալ: Ոչինչ չէր վրիպում նրա ուշադրությունից, նա այստեղ էր, բայց հոգին ու սիրտը միշտ Հայաստանում էին:

Վախճանվել է հուլիսի 19 ին , Չեխոսլովակիայի Հանրապետության Կառլովի Վարի քաղաքում,  ուր գնացել էր հանգստանալու Սվետլանայի հետ, սրտի կաթվածից։ Թվում էր, թե մահ բառը Հարութի հետ որևէ առնչություն չուներ, թե մահը նրան չի հասնելու, քանի որ նա անչափ սիրում էր կյանքը, ասես անսպառ էներգիայի աղբյուր լիներ, նրա մեծ սրտում տեղ կար բոլորի համար և նա մինչև իր կյանքի վերջին պահը պատրաստ էր ծառայել բոլորին, անմնացորդ նվիրումով:

 

 

Հայաստանում  երկար տարիներ եղել է Այնթապի  հայրենակցական միության նախագահը, այստեղ նույնանուն միության վարչության անդամ էր: Այս աշխատանքը նրա համար նույնպես պարտականություն չէր, այլ նվիրում իր նախնյաց երկրին:

 

 

Նրան հաճախ էին հավաքույթների ժամանակ խնդրում երգել և նրա բոլոր երգերը մեր կորցրած երկրի ու մեր հայրենիքի մասին էին: Հարութը երգում էր, երբ տխրում էր, երգում էր, երբ նրա սիրտը լցվում էր անսահման ուրախությամբ: Այդպիսի մի հրաշալի տեսագրություն է արել Սվետան` Վենետիկում, գոնդոլի վրա Հարութը «Սանտա   Լուչիա» է երգում, իր սրտի ջերմությունը սփռելով իր շուրջը և արժանանում կամուրջներից իրեն հետևող  մարդկանց բուռն ծափողջյուններին:

 

 հՐԱՉՈՒՀԻ ՏԱՏՈՒՐՅԱՆ 

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture