Ինչո՞ւ պետք է համաներումը չազդի նաեւ ցմահ դատապարտվածներ վրա. Բողոքի ակցիա՝ Աժ-ի մոտ... Արմավիրում, Էջմիածնում և Հրազդանում հաղթել են ՔՊ–ական թեկնածուները, Կապանում՝ անկուսակցական թեկնածու... Եգիպտոսի Մշակույթի առաջին կին նախարարը հայտնի ֆլեյտահարուհի է... Վրաստանը նախաձեռնող է դառնում հայ-վրացական հարաբերություններում...
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Արամ Մանուկյանի արձանի բացմանը
Ամենայն Հայոց Կաթողիկոսը  Արամ Մանուկյանի արձանի բացմանը
17 July 2018 , 19:37

17 հուլիսին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը քաղաքամայր Երևանում ներկա գտնվեց Արամ Մանուկյանի արձանի բացման արարողությանը:

Այս առիթով Ամենայն Հայոց Հայրապետն իր պատգամն ուղղեց ներկաներին:

 

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ

ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՐՁԱՆԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ

 

            Մեծարգո Վարչապետ Հայաստանի Հանրապետության,

Սիրելի ներկաներ,

            Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ձեզ, որ համախմբվել եք պետական-հասարակական մեծ գործիչ Արամ Մանուկյանի արձանի բացման առիթով:

Այս հանդիսավոր արարողությամբ ոգեկոչվում է հիշատակը մեր ժողովրդի նվիրյալ ու վաստակյալ զավակի, ով մեր պատմության դժվարին ժամանակներում հերոսացավ հայրենյաց պաշտպանության մաքառումներում, Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրության գործում բերած իր անդուլ ջանքերով ու կորովով: Նա սերունդ դաստիարակող ուսուցիչ էր, որ դարձավ իր ժողովրդի իրավունքների պաշտպան, Վանի ինքնապաշտպանության ջահակիր ռազմիկ, Վանի նահանգապետ, մեր հայրենյաց արևելյան փրկված հատվածում պետականության վերահաստատման առաջամարտիկ: Նրա անունը մեր ժողովրդի համար անբաժանելի է դարձել մեկ դար առաջ արձանագրված մայիսյան հերոսամարտերի փառապանծ հաղթանակներից, անկախ պետականության վերակերտման պատասխանատվությունից ու ամբողջանվեր ջանքերից: Արամ Մանուկյանի արձանի բացումը Հայաստանի առաջին հանրապետության և մայիսյան հերոսամարտերի հարյուրամյակի այս տարում խորհրդանշական է՝ որպես երախտիք մեր ժողովրդի մեծ զավակին, որպես ազգանվիրումի ու հայրենասիրության ոգեշնչում այսօր ապրողներիս և մեր հետագա սերունդներին:

Այս արարողությունը, սիրելիներ, առիթ է ընծայում մեզ նաև անդրադառնալու և  կարևորելու, որ ցեղասպանության նախճիրի միջով անցած մեր ժողովուրդը, առ Քրիստոս հավատքով, հարության անպարտելի հույսով կարողացավ վերագտնել իր քաջության ոգին և իր արի զավակների շնորհիվ, որոնցից մեկն էր Արամ Մանուկյանը, կերտեց իր նորագույն պատմության հաղթանակները: Մեր պատմության կարևոր դրվագներից է Սարդարապատի հերոսամարտի նախօրեին Արամ Մանուկյանի հանդիպումը Գևորգ Ե Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, երբ Մայր հայրենիքի պաշտպանության վճռականությունը ստանձնած նվիրյալ հայորդին ականատես եղավ նաև աննահանջ հոգևոր ուժին Հայ Եկեղեցու և Հայոց Հայրապետի: Միասնական կամքով պայքարի ելած մեր ժողովուրդը հաղթանակեց՝ պաշտպանելով իր գոյության, հայրենի հողի վրա ապրելու ու արարելու իր արդար իրավունքը: Արամ Մանուկյանը կարճ կյանք ունեցավ, բայց այն ամբողջությամբ ընծայեց պայծառ ու հզոր Հայաստանի, բարգավաճող իր ազգի, առաջընթաց հայ կյանքի վառ տեսլականի իրագործմանը:

Այսօր, սիրելի ժողովուրդ հայոց, մենք կոչված ենք Արամ Մանուկյանի, Հայաստանի առաջին հանրապետությունը կերտած մեր հերոսների տեսիլքները իրականություն դարձնելու, ընթանալու դեպի նորանոր իրագործումներ ու արարումներ՝ հանուն հայրենաբնակ ու աշխարհասփյուռ մեր ժողովրդի երջանկության, բարօրության ու բարգավաճման:

Այս հիշարժան առիթով Հայրապետական Մեր գնահատանքն ենք հայտնում Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության երախտարժան ներկայացուցիչ Արամ Մանուկյանի արձանի ծրագրի նախաձեռնողներին և իրականացնողներին, ինչպես նաև՝ բարերարներ Աշոտ Թունյանին և Գաբրիել Չեմբերջյանին, քանդակագործ Դավիթ Մինասյանին:

Թող Արամ Մանուկյանի լուսավոր կերպարը քաջալերություն ու ոգեշնչում լինի մեզ ամենքիս, ազգիս բոլոր զավակներին՝ Տիրոջ զորակցությամբ, միասնական ջանադրությամբ կերտելու հզոր պետություն՝ որպես ամուր վեմ ու պատվար մեր ժողովրդի նոր հաջողությունների, մեր արդար հույսերի ու մեր պայծառ ապագայի՝ այսօր և միշտ. ամեն:

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture