Մեր միասնականութիւնը աղբիւր հայրենիքին հզօրութեան. Արամ Ա. Կաթողիկոսի ուղերձը... Տարոն Մարգարյանը հարցաքննվել է, նրանից առգրավվել է 1 մլրդ 800 մլն դրամ. Արթուր Վանեցյան... Եգիպտոսի Մշակույթի առաջին կին նախարարը հայտնի ֆլեյտահարուհի է... Վրաստանը նախաձեռնող է դառնում հայ-վրացական հարաբերություններում...
Տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի 2017-2018 ուսումնական տարվա փակումը
Տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի  2017-2018 ուսումնական տարվա փակումը
04 July 2018 , 12:34

Հուլիսի 3-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի` 2017-2018 ուսումնական տարվա փակման հանդիսությունը:

Միջոցառումը բացվեց միասնական Տերունական աղոթքով, որից հետո հնչեցին ՀՀ և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերը:

Այնուհետև խոսք ասաց Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:

«Յուրաքանչյուր տարի ճեմարանական կյանքի վրա դաջվում է որպես անմոռաց հիշատակ ուսումնական բուռն գործընթացի, աղոթական հոգենորոգ ապրումների ու պարզ ընտանեկան` քրիստոնյա համայնքին հատուկ անցուդարձի: 

Հոգևոր կրթության առանցքում ընկած է զոհողության ոգին, որը թրծվելով վեցամյա բովում, վերածվում է ծառայելու պատրաստակամության: Ընդ որում ճեմարանի կրթությունը հաջողված պիտի համարվի, եթե այստեղ ավարտող ցանկացած սան գիտակցի, թե դեռևս մի ողջ օվկյան գիտության և իմաստության մնացել է աննվաճ իր կյանքում: Այսուհանդերձ, իր տարիների ուսումը բարերար հարթակ պիտի ստեղծի ու անհագուրդ ցանկություն իր մնացյալ ծառայական կյանքը դարձնելու ոչ այլ բան, քան Աստծո միջոցով աշխարհը բացահայտելու ճամփորդություն` չմոռանալով իհարկե Սուրբ Նազիազանցի հայրապետի խոսքերը. «Հիշիր Աստծուն ավելի հաճախ, քան դու շնչում ես»», - ասաց տեսուչ Հայր Սուրբը:

Գարեգին վարդապետը տեղեկացրեց անցնող ուսումնական տարում արձանագրված հաջողությունների մասին: Տեղեկացվեց, որ ընթացիկ ուսումնական գործընթացները համեմվեցին մշակութային միջոցառումների մասնակցությամբ, միջհամալսարանական գիտական ու սպորտային ծրագրերով: Տեղի ունեցավ Ս. Հովհան Օձնեցի կաթողիկոսի գահակալման 1300-ամյակին նվիրված գիտաժողով, Մաղաքիա արք. Օրմանյանի մահուան 100-ամյա տարելիցին նվիրված նիստ: Ուսումնական տարվա ընթացքում դասախոսելու համար ճեմարան հրավիրվեցին հեղինակավոր դասախոսներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իսրայելից և այլն: Գիտելիքները ծառայության մեջ կիրառելու նպատակով ճեմարանականներից շատերն այցելել են մանկատներ, ծերանոցներ, հիվանդանոցներ ու բարեսիրական այլ կառույցներ, նաև Երևանի և Էջմիածնի տարածաշրջանի երիտասարդական որոշ հաստատություններ: 

Տեսուչը հայտնեց, որ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ այս տարի ևս ճեմարանի սաները մեկամսյա ամառային ծառայության կմեկնեն Հայաստանի, ինչպես նաև Ռուսաստանի, Եվրոպայի և ԱՄՆ-ի թեմեր` հմտանալու թեմական, հովվական ծառայության մեջ: Տեղեկացվեց նաև, որ վերջերս տեղի ունեցան Գևորգյան հոգևոր ճեմարանի ասպիրանտուրայի առաջին դիմորդների ընդունելության քննությունները, ինչի արդյունքում առաջիկա ուսումնական տարում ճեմարանը կգործի ամբողջական եռաստիճան կրթության ձևաչափով: 

   Հայր Սուրբն իր երախտագիտությունը հայտնեց դասախոսներին և տեսչական կազմին` նվիրումի և շահեկան համագործակցության, վերատեսուչ Սրբազանին` օժանդակության և օգտակար խորհուրդների համար: 

Անդրադառնալով Ճեմարանի ու առհասարակ հոգևորականների կրթության հանդեպ Նորին Սրբության ուշադրությանը, որպես ապացույց հայրական սիրո, այս առաքելության հանդեպ մեծ հավատքի ու տեսիլքի` Հայր Գարեգինը Վեհափառ Հայրապետին ճեմարանի տեսչության, դասախոսական և ուսանողական կազմերի անունից փոխանցեց ներկաների սերն ու որդիական խոնարհումը: 

Այնուհետև երաժշտական կատարումներով հանդես եկավ Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախումբը` ղեկավարությամբ Արտաշես Բաբուրյանի: Ուսանողության անունից խոսք ասաց ավարտական 6-րդ լսարանի սան Բարեշնորհ Դավիթ սարկավագ Սահակյանը, իսկ Նարեկ Գասպարյանը (2-րդ լսարան) ասմունքեց Հ. Թումանյանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը: Քահանայից պատրաստության շրջանավարտ լսարանի սաների անունից իր շնորհակալական խոսքն ուղղեց ներկաներին Միքայել դպիր Փարսադանյանը:

Ճեմարանի ուսումնական տարվա փակման առիթով ներկաներին ողջունեց նաև Մայր Աթոռի հոգևոր-կրթական բարձրագույն հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: Սրբազան Հայրը, անդրադառնալով օրվա խորհրդին, ի մասնավորի նշեց. «Հիրավի սպասված է այսօրը թե՛ սանի և թե՛ մանկավարժի համար: Սակայն այդ սպասումը ճեմարանցու հոգեբանության մեջ այնքան չի առնչվում արձակուրդի կամ հանգստի գաղափարի հետ, որքան, որ կապվում է գիտության հաջորդ աստիճանը հաղթահարելու առաջադրանքի հետ: Այդ գիտակցության լույսի ներքո պետք է դիտել ուսումնական տարվա փակման հանդիսավոր արարողությունը, որն իր բնույթով հատուկ է միայն ճեմարանական միջավայրին, ըստ էության տոնական: Գիտության աստիճանի հաղթահարումն այլ խոսքով՝ ճեմարանական միջավայրում տոնական նշանակություն ունի: Ահավասիկ այսօր մենք տոնում ենք այդ իրադարձությունը: Աշխարհիկ հաստատությունները չունեն այս ավանդույթը»:

Հանդիսության ընթացքում կատարվեց նաև նվիրաբաշխություն: Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ ուսման մեջ բարձր առաջադիմության և կարգապահության համար պարգևների արժանացան տարբեր լսարանների ուսանողներ:

Վերջում Գևորգյան հոգևոր ճե­մա­րանի սաներին, դասախոսներին և ներկա եկեղեցականներին իր պատգամն ուղղեց Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

«Մեր Սուրբ Եկեղեցու կյանքում մեծ դերակատարություն և առաքելություն է վերապահված Գևորգյան հոգևոր ճեմարանին` կրթելու, դաստիարակելու և «քաջ հովիվներ» հասցնելու Հայ Եկեղեցու համար, ովքեր Տիրոջով զորացած և մեր լուսամիտ հայրերի հավատքով գոտեպնդված` պիտի շարունակեն Ավետարանի լույսը ջամբել մեր «փոքր ածուին»` տերունապատվեր սիրով, հավատքով ու հույսով առաջնորդելով դեպի փրկություն: Ճեմարանը մեր Եկեղեցու զարկերակն է, ներկայի և ապագայի առհավատչյան, որի զորացումն անխտիր ամենքիս սրբազան պարտականությունն է: Հետևաբար, առավել գուրգուրանքով պիտի մոտենանք հոգևոր կրթության և գիտության այս լուսավոր կաճառին` մեր արդյունավոր նպաստը բերելով ճեմարանի զարգացմանը և գործունեության արդյունավորմանը:

Այսօրվա մեր կյանքի պայմաններում, զանազան ներքին ու արտաքին մարտահրավերներին դեմ հանդիման, մեր Սուրբ Եկեղեցին և ժողովուրդը կարիքն ունեն բարձր պատրաստվածություն և մեծագույն նվիրում ունեցող եկեղեցականների, ովքեր իրենց հոգևոր ներուժով, իրենց հավատքի և կյանքի օրինակով պիտի շարունակեն առաջնորդել և հովվել մեր ժողովրդին: Ժամանակի բոլոր մարտահրավերներին և խնդիրներին մեր պատասխանը պետք է լինի նաև ազգի ու Եկեղեցու պայծառության ու վերելքի մեծ տեսլական ունեցող հոգևորականների նոր սերնդի պատրաստությունը: Մեր Սուրբ Եկեղեցու, ազգի ու հայրենիքի պայծառության տեսիլքն է, որ պիտի առաջնորդի մեզ Քրիստոսապատվեր առաքելության ճանապարհին: Որպես Ամենայն Հայոց Կաթողիկոս` ուրախությամբ և հպարտությամբ ենք արձանագրում, որ մեր եկեղեցականաց շարքերում բազում են այդպիսիք, ովքեր անտրտունջ, նախանձախնդիր ոգով և անսակարկ նվիրվածությամբ իրենց ծառայությունն են բերում մեր ժողովրդին` չծնկելով դժվարությունների առաջ, արձանագրելով նորանոր հաջողություններ իրենց ծառայության մեջ», - ասաց Վեհափառ Հայրապետը:

Նորին Սրբությունը ճեմարանականներին պատգամեց ամենայն նախանձախնդրությամբ շարունակել տերունավանդ սպասավորությունը մեր ժողովրդի կյանքում` ամուր պահելով ծառայանվիրումի կամքը, անսասան՝ հավատքը և անմնացորդ՝ սերը Սուրբ Եկեղեցու հանդեպ: «Թեև մեր ժամանակացույցի ծանրաբեռնվածության պատճառով հնարավոր չի լինում առավել հաճախ հանդիպել ձեզ հետ, սակայն դուք միշտ մեր աղոթքներում եք, մեր ուշադրության կենտրոնում: Ուսման մեջ արձանագրած ձեր հաջողությունները ուրախացնում են Հայրապետիս, թերացումները՝ մտահոգություն պատճառում և բերում անհրաժեշտությունը՝ դասախոսական կազմի հետ միասին ամեն ջանք գործադրելու մշտապես ձեր ուսման արգասավորման համար: Սիրելի սաներ, տեսնում եք, որ մեր Սուրբ Եկեղեցու դեմ ծառացած են արդի աշխարհի մարտահրավերները, աշխարհիկացման ընթացքները, նոր ժամանակներում հոգևորի անտեսման միտումները, աղանդների ներթափանցումն ու աղանդավորականների քայքայիչ գործելակերպը: Այս ամենի առջև պիտի նախանձախնդիր լինեք՝ հավատքով, գիտելյաց պաշարով զորանալու, որպեսզի Քրիստոսի առաքյալների պես շարունակեք Կենաց Խոսքը քարոզել և Ավետարանի լույսը սփռել մեր ժողովրդի կյանքում», - հավելեց Հայոց Հովվապետը` մաղթելով, որ ուշիմ և օրինակելի վարքով, գովելի նվիրումով արդյունավորեն իրենց ուսումը հոգևոր կաճառում, որպեսզի կարողանան նորանոր հաղթանակներով հյուսել հայ ժողովրդի և Հայոց Եկեղեցու նորօրյա փառքը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև հայրապետական իր օրհնությունն ու գնահատանքը հայտնեց Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ. Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանին, տեսչական կազմին և բարեջան դասախոսներին իրենց նվիրյալ գործունեության համար:

Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց նաև այն հոգևորականներին, ովքեր իրենց ծառայության հետ մեկտեղ ազնիվ նպաստ են բերում ճեմարանականների կրությանն ու ճեմարանի գործունեության արգասավորմանը` պատգամելով մեծ ուշադրությամբ, հույժ կարևորումով շարունակել դասախոսական իրենց ծառայությամբ կրթել ու դաստիարակել իրապես նվիրյալ և լուսամիտ եկեղեցականներ, Տիրոջ հնձի համար պատրաստել Սահակ-մեսրոպյան ոգով նոր մշակներ:

Նորին Վեհափառությունն աղոթեց, որ Բարձրյալն Աստված անսասան պահի ու պահպանի մեր հայրենիքը և Առաքելական Սուրբ Եկեղեցին, զորավոր պահի եղբայրսիրության և նվիրումի ոգին Գևորգյան հոգևոր ճեմարանում, որպեսզի Հայ Եկեղեցու կրթական դարբնոցից դուրս եկած շրջանավարտները ժրաջան ծառայությամբ հոգևոր նոր շունչ հաղորդեն մեր ժողովրդի կյանքին:

Հանդիսությունն եզրափակվեց հայրապետական «Պահպանիչ» աղոթքով:

Անցնող տարում ճեմարանն ունեցել է 106 ուսանող, հաստատությունում դասավանդել է 25 հոգևորական և 41 աշխարհական դասախոս: Այս տարի ճեմարանն ավարտեց 27 սարկավագ:

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture