
Տորոնտոյի քաղաքային խորհրդի հայազգի իրավաբան Միգանուշ Մկրտիչյանը նշանակվել է քաղաքապետի խորհրդական՝ լրացնելով Ուորդ 41 շրջանից պաշտոնը լքած խորհրդական Չին Լիի կողմից թափուր մնացած տեղը,- տեղեկացնում է կանադական Noranor-ը՝ հղում անելով Global News-ին:
Լին այս պաշտոնը թողել էր մայիսի 8-ին, տեղական ընտրություններում որպես Օնտարիոյի Scarborough North շրջանում Լիբերալ կուսակցության թեկնածու առաջադրվելու նպատակով: Նա պարտվեց Օնտարիոյի առաջադիմական պահպանողական կուսակցության թեկնածու Ռայմոնդ Չոյին: Լին մինչ հրաժարական տալը որպես տարածքային խորհրդական՝ պաշտոնավարալ է երեք ժամկետ:
Քաղաքային խորհուրդը որոշեց լրացնել տեղը ոչ թե ընտրություններիօ անցկացման, այլ նշանակման եղանակով, քանի որ ներկայիս ժամկետը ավարտվում է նոյեմբերի վերջում: Հոկտեմբերի 22-ին տեղի կունենան տեղական ընտրությունները:
Աշխատակազմի հաշվետվության համաձայն, 25 անձ դիմում է ներկայացրել այս պաշտոնում ընտրվելու համար: Նրանցից միայն միայն 4-ն են ընտրվել: Մկրտիչյանը հաղթող է ճանաչվել վեցերորդ քվեարկությունից հետո, 20 ձայնով: Նա Սքարբորգ քաղաքի բնակչուհի է, խոսում է հայերեն, պարսկերեն, ֆրանսերեն, իսպաներեն եւ ռուսերեն: 34-ամյա Մկրտիչյանը փաստաբան է:
















