image
Հրատապ լուրեր:

Անատոլի Ավետյանի ստեղածագործությունների ցուցահանդեսը Բեյրութի Հայկազյան համալսարանում

Անատոլի Ավետյանի ստեղածագործությունների ցուցահանդեսը Բեյրութի Հայկազյան համալսարանում

Լիբանանում ՀՀ դեսպանության և Բեյրութի Հայկազյան համալսարանի հովանու ներքո համալսարանի «Մաթոսյան» սրահում տեղի ունեցավ ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Ավետյանի աշխատանքների ցուցահանդեսի բացումը: 
Ողջույնի խոսքով հանդես եկան Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ վերապատվելի Փոլ Հայդոստյանը և Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը: Դեսպանն իր խոսքում բարձր գնահատեց Ա. Ավետյանի ստեղծագործական ինքնատիպությունը, բազմազան արտահայտչամիջոցների համակցման վարպետությունը: Նա արվեստագետին մաղթեց արդեն իսկ տասնամյակների բեղուն ստեղծագործական աշխատանքի շարունակություն: Ս. Մկրտչյանը նաև երախտագիտություն հայտնեց վերապատվելի Փ. Հայդոստյանին Հայկազյան համալսարանի կողմից մշտապես ցուցաբերվող աջակցության համար: 
Ա. Ավետյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին և իր արվեստին ուղղված գնահատանքի խոսքերի համար:
Ցուցահանդեսում ներկայացված են թվով 26 ստեղծագործություններ. մինչ հունիսի 16-ը ցուցահանդեսի դռները բաց են լինելու արվեստասեր հանրության համար: