image

Հայ որբերը Սիրիայի գաղթակայանում

Հայ որբերը Սիրիայի գաղթակայանում

Լուսանկարում հայ որբուկների շարքն է. նրանցից յուրաքանչյուրի ձեռքին իր օրապահիկ հացն է:

Լուսանկարի հեղինակը Կարեն Եփփեի լեհ աշխատակից Լեոպոլդ Կաշչիկն է: Վերջինս Եփփեի հանձնարարությամբ լուսանկարում էր Հալեպի հայկական գաղթակայանը: 



Նման լուսանկարները Կարեն Եփփեն կցում էր իր նամակներին՝ Սիրիայում և այլուր ապաստանած հայ գաղթականների համար մարդասիրական օգնություն և քաղաքական կազմակերպություններից նյութական աջակցություն ստանալու նպատակով:

Եփփեն նամակագրական կապ է հաստատում Ազգերի լիգայի տարբեր մարմինների` ասամբլեայի, խորհրդի, գլխավոր քարտուղարի, Հայկական հարցով և գաղթականության հարցերով զբաղվող հանձնաժողովների և այլ կառույցների հետ: Իր նամակներում նա ներկայացնում է գաղթականների ծանր վիճակը, կարևորում նրանց ցուցաբերվող նյութական ու բարոյական, նույնիսկ քաղաքական աջակցության ու զորակցության անհրաժեշտությունը: 

Եփփեի հայանպաստ գործունեությանը արձագանքեց Հայերի դանիացի բարեկամներ կազմակերպությունը (նրա անդամներից էր նաև ինքը)՝ դրամական աջակցություն ցուցաբերելով: 

«Ռամի մեծ քէմփին մէջ տիրող թշուառութեան դոյզն դարման մ’ըլլալու համար որոշած ենք նոյն քեմփին 400 մանչ եւ աղջիկներու համար ամէնօրեայ կէսօրուան տաք կերակուր տալ»:

 

Կարեն Եփփեի թվակիր նամակը՝
հասցեագրված Հալեպի առաջնորդ Արտավազդ Սուրմեյանին,
հունվարի 13, 1926 թ. 

 


 

Լուսանկարի աղբյուրը` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածու