image

Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը երրորդ երեխան են ունեցել

Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը երրորդ երեխան են ունեցել

Քենսինգթոնյան պալատը պաշտոնապես հայտարարել է, որ Քեմբրիջի դուքս Ուիլյամն ու դքսուհի Քեյթ Միդլթոնը երրորդ երեխան են ունեցել: Նա տղա է, ծնվել է առողջ եւ իրեն լավ է զգում:  Հրապարակված հաղորդագրությունում նշվում է, որ թագուհի Էլիզաբեթ 2-րդն ու թագավորական ընտանիքի մյուս անդամներն անչափ ուրախ են այս առթիվ: Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնն ամուսնացել են 2011թ.: Նրանք ունեն 2 երեխա՝  արքայազն Ջորջն ու արքայադուստր Շառլոթը, որոնք բրիտանական գահի ժառանգների թվում 3-րդն ու 4-րդն են: