Ամենայն Հայոց Կաթողիկոսը վավերացրեց Գերմանիայի հայոց թեմի առաջնորդի ընտրությունը... Եոթ օրում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 320 անգամ... Եգիպտոսի Մշակույթի առաջին կին նախարարը հայտնի ֆլեյտահարուհի է... Հայերը Սևծովյան շրջանում, Բութանիայում ու Թրակիայում․ համառոտ պատմություն...
Ժնևում բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող
Ժնևում բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող
15 April 2018 , 23:25

Ապրիլի 13-ին Ժնևի Թրամբլե զբոսայգում (Parc Trembley)Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի մասնակցությամբ բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող «Հիշատակի Լապտերներ» հուշահամալիրը:

Բրոնզաձույլ տասը մետր բարձրության լամպերից բաղկացած հուշակոթողը, որը ֆրանսահայ անվանի արվեստագետ Մելիք Օհանյանի ստեղծագործությունն է, շվեյցարահայ համայնքի նվերն է Ժնև քաղաքին՝ ի նշան ժնևցիների և հայերի համատեղ պատմական հիշողության:

Ժնևի քաղաքապետարանի կողմից կազմակերպված բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին և ելույթով հանդես եկան Ժնևի քաղաքապետ Ռեմի Պագանին,  Ժնևի 2014-15 թթ. քաղաքապետ, ներկայիս՝ մշակութային հարցերով փոխքաղաքապետ Սամի Կանաանը, Ժնևի Հանրաապետության և կանտոնի պետական խորհրդի անդամ Անտոնիո Օջերսը: Վերջիններս  ընդգծեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի կարևոր նշանակությունը հավաքական բռնությունների դեմ մղվող պայքարում՝ հարգանք տուրքի մատուցելով խոցված ժողովուրդների իրավունքներին և չսպիացած հիշողություններին։

 

Շվեյցարահայ համայնքի՝ հուշարձանի կառուցման համակարգող հանձնախմբի համանախագահներ Վահե Գաբրաշը և Ստեֆան Կրիստենսենը, ինչպես նաև  Ժամանակակից արվեստի քաղաքային հիմնադրամի տնօրեն Միշել Ֆրեյբուրգհաուսն իրենց ելույթներում անդրադարձան  հուշարձանի նշանակությանը, կառուցման նախապատմությանը՝ հիշեցնելով, որ շուրջ ութ տարի կառուցման թույլտվության սպասող «Հիշատակի լապտերները», ժամանակավորապես հանգրվանելով Սուրբ Ղազարում՝ Վենետիկի ժամանակակից արվեստի փառատոնի շրջանակում, արժանացել էին վերջինիս Ոսկե Առյուծ պատվավոր մրցանակին:

 

Շվեյցարիայում Հայաստանի դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանն իր խոսքում ընդգծեց, որ հայերի և ժնևցիների համատեղ պատմական հիշողությունն ու  Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Հիշատակի լապտերների տեղադրումը Ժնևի՝ մարդու իրավունքների միջազգային մայրաքաղաքի հանձնառություն է՝ հանուն հիշողության իրավունքի, հանուն մարդկության դեմ գործած ոճիրների ու ժխտողականության դեմ շարունակական պայքարի:

Նա խորհրդանշական համարեց, որ հուշակոթողի բացումը տեղի է ունենում ՄԱԿ-ի կարևորագույն երկու փաստաղթերի՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և Ցեղասպանության ոճրի կանխարգելման կոնվենցիայի հոբելյանական՝ յոթանասուներոդ տարում:

Հասմիկ Տոլմաջյանը նշեց, որ հուշակոթողի տասնամյա հարկադրական դեգերումներն արտացոլում են հայ ժողովրդի մազապուրծ զավակների անցած ուղին՝ միևնույն ժամանակ վերստին ընդգծելով պետության կողմից իրականացվող ժխտողականության քաղաքականության վտանգավորությունը:

ՀՀ ներկայացուցիչը հույս հայտնեց նաև, որ քսաներորդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Լապտերները հիշատակի վայր կդառնան բոլոր զանգվածային բռնությունների անշիրիմ զոհերի ժառանգների համար:

Նա վերստին խորը երախտագիտություն հայտնեց շվեյցարացի ժողովրդին, ժնևցիներին՝ հայ ժողովրդին՝ իր պատմության ամենադժնի ժամանակահատվածում ցուցաբերած բացառիկ համերաշխության, գործված բարբարոսությունների դեմ համաժողովրդական բողոքի, ինչպես նաև Ժնևի քաղաքային և Շվեյցարիայի Ազգային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Նա նաև իր ջերմ շնորհակալությունը հայտնեց Ժնևի՝ 2008 թվականից ի վեր միմյանց հաջորդած քաղաքապետներին, Ժնևի ժամանակակից արվեստի հիմնադրամին, ինչպես նաև հայ համայնքի համակարգող հանձնախմբին՝ հուշակոթողի տեղադրման նպատակով գործադրած շուրջ տասնամյա հետևողական ջանքերի համար:

 

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրենի տեղակալը, Ժնևում հավատարմագրված դեսպաններ, Շվեյցարիայի դաշնային  խորհրդարանի պատգամավորներ, Ժնևի Հանրապետության  օրենսդիր մեծ պալատի անդամներ, Ժնևի քաղաքային խորհրդի անդամներ, լրագրողներ, ինչպես նաև հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

 

Հուշակոթողի տեղադրմանը զուգահեռ Ժնևի քաղաքապետարանի և ժամանակակից արվեստի հիմնադրամի նախաձեռնությամբ քաղաքի կենտրոնում Լեմանի լճեզրի երկայնքով տեղադրվել են հուշարձանի տեղադրումն ու բացումն ազդարարող վահանակներ, ինչպես նաև Թրամբլեյ զբոսայգում բացվել է հայկական հարցի և Օսմանյան կայսրությունում հայկական ջարդերի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ շվեյցարական մամուլում 1895-1920 թթ. լույս տեսած հոդվածների ընտրանու ցուցահանդես:

Հուշակոթողի բացումը լայնորեն լուսաբանվել է շվեյցարական հանրային հեռուստատեսությամբ և ֆրանկոֆոն այլ հեռուստաալիքներով ու տպագիր մամուլում:

Տեղեկանք: 2004թ. շվեյցարահայ համայնքը դիմել է Ժնևի քաղաքային խորհրդին՝ Հայոց ցեղասպանության իննսունամյա տարելիցի կապակցությամբ Ժնևում հուշակոթող տեղադրելու խնդրանքով: Վերջինս 2008 թվականին միաձայնությամբ որոշում է կայացնում՝ հոգուտ հուշակոթողի կառուցման: Հայտարարված մրցույթի արդյունքում ութ հոգուց բաղկացած ժյուրին միաձայն մրցույթի հաղթող է ճանաչում ֆրանսիահայ արվեստագետ Մելիք Օհանյանի ներկայացրած նախագիծը:  

 

 

 

 

 

 

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture