Պատասխանատվություն, բայց միայն օրենքի սահմաններում. Լիբանանահայ պատգամավոր Հակոբ Բագրատունի... Ղարաբաղի հարցում դեռ մի բառ չեմ բանակցել, իսկ իրենք ասում են, թե հող եմ հանձնելու. Նիկոլ Փաշինյան... Եգիպտոսի Մշակույթի առաջին կին նախարարը հայտնի ֆլեյտահարուհի է... Հայերը Սևծովյան շրջանում, Բութանիայում ու Թրակիայում․ համառոտ պատմություն...
Մահացել է Հայաստանի բարեկամ, միլիարդատեր գործարար Հանթսմանը
Մահացել է Հայաստանի բարեկամ, միլիարդատեր գործարար Հանթսմանը
06 February 2018 , 20:09

Երկարատև հիվանդությունից հետո 80 տարեկան հասակում Սոլթ Լեյք Սիթիի հիվանդանոցում մահացել է միլիարդատեր գործարար, բարերար Ջոն Հանթսման ավագը: Վերջինիս բազմաթիվ մարդասիրական ծրագրեր է իրականացրել Հայաստանում, տեղեկացնում է «Ամերիկայի Ձայնը»:

Նա հայտնի մորմոն գործարար է: 1970-ականներին իր ընկերությունն արտադրում էր պլաստիկ տարաներ ֆաստֆուդ արտադրող ընկերությունների համար, որոնց թվում է McDonalds ընկերությունը: Հետագայում նրա հիմնած Huntsman կորպորացիան ներգարվված էր քիմիական արդյունաբերության մեջ, ինչպես նաև զբաղվում էր ներդրումային ծրագրերով: Նրա ընկերության արժեքը մոտ 11 միլիարդ դոլար է, որը շուրջ 10 հազար աշխատակիցներով գործում է 30 երկրներում:

Հանթսմանները բազմազավակ ընտանիք են: Ջոն Հանթսմանն ու նրա կին Քերոնը ունեն 8 երեխա և 56 թոռ: Հիշեցնենք, որ նրա որդիներից մեկը՝ Ջոն Հանթսման կրտսերը, ով նախկինում զբաղեցրել է Յութայի նահանգապետի պաշտոնը, ակտիվ զբաղվել քաղաքականությամբ ու առաջ քաշել իր թեկնածությունը նախագահական ընտրություններին, այսօր զբաղեցնում է Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը:

Հանթսմանների ընտանիքն առավել հայտնի է իր բարեգործությամբ: «Ջոն և Քերոն Հանթսման» հիմնադրամն ավելի քան 1 միլիարդ դոլարի մարդասիրական ծրագրեր է իրականացրել կրթության, առողջապահության և այլ ոլորտներում: Նրանց կողմից Յութայի համլսարանում հիմնած քաղծկեղի բուժման և հետազոտության կենտրոն-հիվանդանոցն աշխարհում այս ոլորտի ամենամեծ հաստատություններից է:

Ջոն Հանթսման ավագի անունը չափազանց հայտնի է նաև Հայաստանում և Սփյուռքում: 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո նա Հայաստանում իրականացրել է շուրջ 20 միլիոն ԱՄՆ դոլարի բարեգործական ծրագրեր: Նրա ֆինանսավորմամբ աղետի գոտում իրականացվել են վերականգնողական աշխատանքներ, հիմնվել է շինանյութի արտադրության գործարան, իսկ հայաստանցի ուսանողները հնարավորություն են ստացել կրթություն ստանալ Յութայի համալսարանում:

Հանթսման ավագն իր ընտանիքի անդամների հետ մի քանի տասնյակ այցելություններ է իրականացրել Հայաստան: Իր գործունեության համար նրան շնորհվել է Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումը, նա արժանացել է նաև ՀՀ պետական պարգևների, որոնց թվում է Մեսրոպ Մաշտոց շքանշանը:

Հայաստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել Հանթսման ընտանիքի անդամներին, ուր ընդգծել է Հանթսման ավագի մեծ ավանդը երկրաշարժից հետո «Հայաստանում վերականգնողական աշխատանքները կազմակերպելու գործում»:

Հիշեցնենք նաև, որ Ջոն Հանթսման ավագի անունը հայտնվել էր նաև Հայաստանում ներքաղաքական սկանդալի կենտրոնում: 2012 թվականին Հանթսման ավագը, ով ավելի վաղ վաճառել էր այստեղ գործող իր «Huntsman Building Products» ձեռնարկությունը, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին և նրա ստեղծած «Սիվիլիթաս» հիմնադրամին է նվիրաբերում մոտ 2 մլն. ԱՄՆ դոլար:

Նվիրատվությունը հայտնվում է Հայաստանի իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում: Ընդդեմ Օսկանյանի հարուցվում է քրեական գործ փողերի լվացման հատկանիշներով, որն ավելի ուշ կարճվում է: Այն լայն արձագանք է գտնում սփյուռքահայության շրջանում ու միջազգային մամուլի էջերում: Օսկանյանն ու իր կողմնակիցները գործի հարուցումը կապել են արտգործնախարարի քաղաքական գործունեության հետ՝ այն որակելով քաղաքական հետապնդում: Իշխանությունները հերքել են գործի որևէ առնչությունը քաղաքականության հետ:

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture