Բաց նամակ Արսեն Արծրունու հարազատներից ՀՀ Արդարադատության նախարար՝ Դավիթ Հարությունյանին... Տեղի ունեցավ տեսաժողով Եվրոպայի տարածաշրջանի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ... Եգիպտոսի Մշակույթի առաջին կին նախարարը հայտնի ֆլեյտահարուհի է... Սիրիահայերը հայրենիքում. հայրենադարձությո՞ւն, թե՞ ժամանակավոր կացություն. DALMANEWS...
Հոբելյանական շնորհանդեսներ՝ նվիրված Թուրքիայի «Ժամանակ» օրաթերթի 110 ամյակին
Հոբելյանական  շնորհանդեսներ՝ նվիրված Թուրքիայի «Ժամանակ» օրաթերթի 110 ամյակին
27 January 2018 , 09:54

Հունվարի 26-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Պոլսի «Ժամանակ» օրաթերթի հիմնադրման  110 ամյակի առթիվ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության երևանյան սրահում տեղի ունեցավ Վահան Թեքեյանի, Երուխանի, Ռուբեն Զարդարյանի՝ «Ժամանակ. 100 տարի» մատենաշարով լույս տեսած գրքերի և «Ժամանակ» օրաթերթի կայքէջի  հոբելյանական շնորհանդեսները:

 

Շնորհավորելով օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանին և ողջ խմբագրակազմին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ «Ժամանակ»-ը իր գործունեության ընթացքում ոչ միայն լուրեր է տարածել, ստեղծել պոլսահայ համայնքի տարեգրությունը, այլև կարողացել և կարողանում է Հայրենիքից հեռու հային հայ պահել, հայ երիտասարդին մոտեցնել մայրենի լեզվին, ամեն ինչից բարձր դասել հայ ինքնությունը, արժեքները, ավանդույթները: «110 տարի առաջ Կ. Պոլսում ժամանակի թելադրանքով սկսեց լույս տեսնել մի օրաթերթ, որ պիտի անխափան լիներ իր երթի մեջ, կարճ ընթացքում դառնար պոլսահայ համայնքի առօրյայի անբաժան մասն ու ընկերը: Ինչ խոսք, ստեղծման օրվանից «Ժամանակը» դարձավ ժամանակի շունչը, քայլեց, պատմություն ստեղծեց, վավերագրություն դարձավ և՛ ժամանակի մեջ, և՛ ժամանակից անդին: Միսաք և Սարգիս Գոչունյան եղբայրները, որ Պոլսում հայտնի անհատականություններ էին, հայ կյանքի, թուրքահայ իրականության լավ գիտակներ, հիմնադրեցին մի թերթ, որը ոչ միայն նկարագրում, ներկայացնում էր համայնքի կարևոր իրադարձություններն ու երևույթները, այլև ընթերցողին հաղորդակից դարձնում հայ մտավորականների գրչին ու մտքին»,-նշեց Սփյուռքի նախարարը: Անդրադառնալով օրաթերթի ջանքերով հրատարակված գրքերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ դժվար է պատկերացնել արևմտահայ գրականությունը առանց այս գրքերի հեղինակներ Վահան Թեքեյանի, Ռուբեն Զարդարյանի, Երուխանի:

«Այս հրատարակությունները մեզ նորովի են ներկայացնում մեր երեք դասական գրողներին, բացահայտում նրանց գործունեության քիչ լուսաբանված էջերը: Ցավոք, մեր երկու հեղինակներն էլ՝ Ռուբեն Զարդարյանն ու Երուխանը, զոհ գնացին Հայոց ցեղասպանությանը: Շնորհակալություն նման ծանրակշիռ աշխատանքի համար, իրո՛ք, սրանք բարձրորակ հրատարակություններներ են, խնամքով կազմված, լուրջ գրականագիտական առաջաբաններով և հարուստ ծանոթագրական տվյալներով»,-նշեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Տ. Արարատ քահանա Պողոսյանը փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի Օրհնության խոսքը:

Ողջունելով ներկաներին՝ ՀԲԸՄ Հայաստանի ներկայացչության փոխտնօրեն Հովիկ Յորդեկյանը շեշտեց, որ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության և «Ժամանակ» օրաթերթի միջև ձևավորվել են բարեկամական հարաբերություններ: Հովիկ Յորդեկյանը ՀԲԸՄ-ի կողմից «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանին հանձնեց հատուկ հուշանվեր և շնորհավորագիր:

Այնուհետև միջոցառումն ընթացավ «4 գրքերի գրականագիտական արժևորում» թեմատիկ նիստով: Նիստը վարեց Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը: Ներկայացնելով Վահան Թեքեյանի ցիրուցան էջերից կազմված «Երկու դրախտներ» վերտառությամբ գիրքը՝  Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը մասնավորապես նշեց. «Թեքեյանի հրապարակագիտական էջերը ցույց են տալիս, որ ավել կամ պակաս կարևոր նշանակություն ունեցող և ոչ մի իրողություն՝ քաղաքական, սոցիալական կամ կրոնական, չի վրիպել նրա ամենատես աչքից, և իր սթափ ու անկողմնակալ մոտեցմամբ նա միշտ ուղղորդել է հայ միտքը դեպի անվտանգ և ապահով հանգրվաններ: Հրապարակախոս Թեքեյանը նաև մեր այն առաջադեմ մտածողներից էր, որոնք ժողովրդի փրկության գաղափարը տեսնում էին համազգային միասնության մեջ՝ ուղիներ փնտրելով դրան հասնելու համար»: Վահան Թեքեյանի մյուս՝ «Կեսարիա» աշխատությանն անդրադարձավ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը: Երուխանի «Փոքր Ասիոյ մեջ» և Ռուբեն Զարդարյանի «Յօդվածներ» հատորյակները ներկայացրին գրականագետներ Երվանդ Տեր-Խաչատրյանը և Նառա Սարգսյանը:

Երկրորդ՝ «Դարադարձից ի վեր նոր ձեռքբերումները» թեմատիկ նիստի ընթացքում «Ժամանակ» թերթի անցած ուղին բարձր արժևորեց Հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանը: Հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը նշեց, որ երկար տարիներ համագործակցում է «Ժամանակ»-ի հետ, նկարահանվել են թերթի մասին պամող ֆիլմեր, և հույս հայտնեց, որ մոտ ապագայում կթվայնացվեն նաև թերթի 100-ամյա պատմություն ունեցող համարները: Հեռուստատեսային վերլուծաբան Գեղամ Մանուկյանն ընդգծեց, որ պոլսահայ համայնքում եղած ծայրահեղությունների մեջ «Ժամանակ»-ը կարողանում է գտնել ոսկե միջինը, ազդու կոչեր հնչեցնել և ստանալ իրական պատկեր:

Շնորհակալություն հայտնելով Տեր Արարատ քահանա Պողոսյանին Վեհափառի օրհնության խոսքը փոխանցելու, Սփյուռքի նախարարությանը և նախարար Հրանուշ Հակոբյանին սերտ համագործակցության ու աջակցության և ՀԲԸՄ-ին ջերմ ընդունելության համար՝ Արա Գոչունյանը նշեց, որ տպագիր մամուլն այժմ կանգնած է մի շարք մարտահրավերների առջև, և թերթի խմբագրակազմն ամեն ինչ անում է՝ դրանք հաղթահարելու և ժամանակին համընթաց քայլելու համար: «Ժամանակ»-ի խմբագիրը կարևորեց նաև, որ թերթը սերտորեն աշխատում է հայաստանյան լրատվամիջոցների հետ՝ Հայաստանում ունենալով հինգ աշխատակից: «Կարծում եմ՝ հատկանշական է, որ «Ժամանակ»-ի 110 ամյակը համընկավ Հայաստանի Հանրապետության հռչակման 100 ամյակի հետ: Թերթը մեր արդի պատմության բոլոր իրադարձությունների ականտեսն ու վկան է եղել: Համագործակցենք և առաջ գնանք հանուն հզոր և խաղաղ Հայաստանի»,-նշեց Արա Գոչունյանը:

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture