Հայաստանի մասին սփյուռքահայի պատկերացումների ու իրականության բախումը. Ռոստոմ Գույումջյան... Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հետ... Եգիպտոսի Մշակույթի առաջին կին նախարարը հայտնի ֆլեյտահարուհի է... 80 տարի առաջ Էջմածնում սպանված կաթողիկոսը...
Հայկական արտադրության առաջին Գրաբուսը տեղ է հասել. Լուսանկարներ
Հայկական արտադրության առաջին Գրաբուսը տեղ է հասել. Լուսանկարներ
17 December 2018 , 19:54

ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանում Չինաստանի դեսպանության ու «Ա.Ա Թրաքս» ընկերության միջև 2017-ի ապրիլի 20-ին կնքված եռակողմ համաձայնագրի արդյունքը՝ հայկական արտադրության առաջին «Գրաբուսը», այսօր պաշտոնապես բացվեց Շիրակի մարզային գրադարանում:
«Ուզում եմ ընգծել, որ ծրագրի մեկնարկը տրվել էր վաղուց է, և ուրախ եմ, որ այսօր հաջողությամբ ավարտին ենք հասցնում հրաշալի ու անհրաժեշտ այս նախաձեռնությունը: «Գրաբուսը» նախատեսված է ամբողջ Շիրակի մարզի համար և շրջելու է մարզի բոլոր համայնքներում: Շրջիկ «Գրաբուսը» հաջողությամբ կարող է լրացնել մարզային գրադարանների ոլորտում տիրող բացը»,-Շիրակի մարզային գրադարանում «Գրաբուսի» բացման արարողությանն ասաց մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը:
«Գրաբուսի» առաջիկա երթուղին Շիրակի մարզային գրադարանի տնօրեն Գևորգ Ամիրյանն արդեն հստակեցրել է՝ Ամասիա, Աշոցք, Մարալիկ, Ախուրյան և Արթիկ: «Ոչ միայն շրջիկ գրադարանով, այլև մշակութային հետաքրքիր նախաձեռնություններով հասնելու ենք մարզի ամենահեռավոր համայնքները»,-ասում է մարզային գրադարանի տնօրենը:
«Ա.Ա. Թրաքս» ընկերության տնօրեն Արմեն Գագիկյանի տեղեկացմամբ` «Գրաբուսը» կծառայի ոչ միայն որպես շարժական գրադարան, այլև որպես բազմաֆունկցիոնալ մշակութային համալիր:
«Մշակույթի նախարարության առաջարկը ստանալուց հետո մենք ուսումնասիրեցինք ամբողջ աշխարհում կիրառվող նույնանման «Բիբլիոբուսների» փորձը: Դրանք հիմնականում աշխատում են գրադարանի կամ գրախանութի ձևաչափով, բայց մենք որոշեցինք գնալ այլ ճանապարհով և ստեղծել բազմաֆունկցիոնալ մշակութային համալիր շարժական բեմով, կինոթատրոնով, ձայնային ակուստիկ համակարգով, գրապահարաններով, WI-FI ցրիչով և այլ անհրաժեշտ պարագաներով: Մեքենան հնարավորություն ունի տեղաշարժվելու բարձր լեռնային գուտիներում»,-ասաց ընկերության տնօրենը:
«Մշակութային կապերի զարգացման ու ամրապնդման գործում Հայաստանի մշակույթի նախարարությունը մեր լավագույն գործընկերն է: Մեզ հիացնում է նախարարության նախաձեռնողականությունը, օգտակար, անհրաժեշտ լուծումներ գտնելու հմտությունը: Այս ամենն, իհարկե, բխում է բոլորիս շահերից, և ուրախ ենք մշակութային նման նախաձեռնություններին բերելու մեր համեստ օժանդակությունը ասաց Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էրլուն: 
Ի դեպ, Լիլիթ Մակունցի վստահեցմամբ, Չինաստանի դեսպանի հետ ծրագիրը շարունակելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել :
Չինաստանի դեսպանությունը ծրագրին տրամադրել է 60 հազար դոլար, իսկ Ա.Ա. Թրաքս» ընկերությունը 30 հազար դոլար:

 

 

 

 


Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture