Հինգ ցմահ ազատազրկվածների բաց նամակը Ն. Փաշինյանին և Ա. Զեյնալյանին... «Եկեք կողմնորոշվենք, այլ պետությունների գործերին խառնվելը լա՞վ է, թե՞ վատ». Մարիա Զախարովան՝ Միլսին... Եգիպտոսի Մշակույթի առաջին կին նախարարը հայտնի ֆլեյտահարուհի է... Վրաստանը նախաձեռնող է դառնում հայ-վրացական հարաբերություններում...
Քվեբեկ նահանգ մեկնելուն սպասում է դեռ 14 000 սիրիահայ, կպահանջվի 3,5 տարի. Նարոտ Օդաբաշյան
Քվեբեկ նահանգ մեկնելուն սպասում է դեռ 14 000 սիրիահայ, կպահանջվի 3,5 տարի.  Նարոտ Օդաբաշյան
25 December 2017 , 20:11

Սիրիական պատերազմի հետևանքով Կանադա ներգաղթելու ցանկություն հայտնած ու դիմում ներկայացրած սիրիահայերի մի զգալի հատված դեռևս չի կարողանում օգտվել հովանավորչական ծրագրից ու մեկնել այս երկիր: 2017թ-ին Կանադայի Հայոց թեմի «Հայ տուն» կազմակերպության միջոցով Քվեբեկ է մեկնել 692 ընտանիք. Սա այս նահանգ մեկնելու դիմումատուների միայն 5 տոկոսն է:

Թե ինչ աշխատանքներ է կատարել «Հայ տուն»-ը անցնող տարվա ընթացքում, սիրիահայ ընտանիքների համար ինչպիսի ծրագրեր են իրականացրել, որքանով է վերջիններիս հաջողվում մեկ տարվա ընթացքում, երբ վայելում են կառավարության աջակցությունը, հարմարվել նոր պայմաններին, և ինչու շատերը դեռևս մի քանի տարի պետք է սպասեն իրենց հերթին, այս հարցերի շուրջ Noranor.ca-ին մանրամասներ է հայտնել «Հայ տուն»-ի տնօրեն Նարոտ Օդաբաշյանը:

 

Սիրիահայերի համար հովանավոր հանդիսանալով՝ միայն դիմավորելը չէ «Հայ տուն»-ի առաքելությունը: Հետագայում ևս երկարատև աշխատանք են կատարում ընտանիքների սոցիալ-տնտեսական, հոգեբանական և այլ հարցերի լուծման ուղղությամբ: Անցնող տարում ևս մոտ մեծ թվով ընտանիքներ դիմավորելուց բացի, շարունակել են նահանգում հաստատված ընտանիքների հետ տարվող աշխատանքները:

«Հեռաձայներ ընել, տուները այցելել, ընդհանուր և մանրամասն կարիքները ուսումնասիրել, սրանք անհատական ձևով: Իսկ խմբային ձևով տարեկան գոնե 7-9 կոնֆերանսներ ենք ըրել, հարցազրույցներ նոր եկողներու համար, աշխատանոցներ պստիկներու, տիկիններու և ընտանիքներու հետ, զանազան նյութեր, թերապիա ըրեցինք Ալեք Մանուկյան դպրոցին հետ, նոր հաճախող երիտասարդներու հետ, որ կարենան դրսևորել իրենց զգացումները, զանազան թեմաներու շուրջ հարցազրույցներ պառրաստեցինք»,-պատմում է Նարոտ Օդաբաշյանը:

 

Արդեն 6 տարի շարունակ Սիրիայից Կանադա մեկնող հայերի խնդիրները նույնն են, մարտահրավերները չեն փոխվել, դրանք ոչ միայն աշխատանք գտնելու ու լեզվական խնդիրները հաղթահարելու հետ են կապված, այլև նոր միջավայրին հարմարվելու ու ինտեգրվելու: Ինչպես հայտնի է, կառավարությունը առաջին տարում տարբեր կերպ օժանդակություն է ցուցաբերում նորեկներին, երկրորդ տարվանից արդեն նրանք պետք է լուծեն իրենց խնդիրները, սակայն եթե շատերին հաջողվում է աշխատանքի հարց լուծել, ապա մեկ տարում հարմարվել ոչ բոլորն են կարողանում: «Հայ տուն»-ի տնօրենը ասում է.

«Գործ գտնելու համար բավական է 1 տարին, բայց մեզի լուր կու տան, որ գոնե 2 տարի կառնե, մինչև որ կհարմարվին, լեզուն բավական սորվին, որ զգան, որ այս երկիրն իրենց նոր երկիրն է, առաջին տարին գործ գտնել, պստիկները դպրոցը, բավարար չէ, երկու տարի հետո միայն մնայուն ձևով կզգան, որ Քեպեք-Կանադան իրենց երկիկրն է»:

 

Կառավարությունը, թերևս, բավարարվում է 1 տարի ժամանակահատվածով, որպեսզի նորեկները կարողանան իրենց աշխատելու եռանդը ի ցույց դնել, բարձր վարձատրվող մշտական աշխատանք գտնելով՝ բեռ չդառնալ երկրի համար:

Իսկ կառավարության աջակցությունը տարբեր կերպ է լինում՝ կախված նրանից, թե որ սոցիալական խմբին են պատկանում նորեկները. «Շատ բախտավոր են, որովհետև Կանադայի կառավարությունը իրենց թոշակներ կու տա, պստիկներուն կաթի դրամ կու տա, եթե առաջին տարիները ֆրանսերեն լեզուն սորվին, նորեն թոշակ դրամ մը կու տան, առանց գործի զանազան գումարներ կստանան կառավարությունեն, բայց որովհետև հովանավորված են «Հայ տուն»-ի կողմե, անկարելի է, որ մեծ թոշակներ ստանան կանադական կառավարությունեն, գործ չունին և կուզեն գումարով մը ապրին»,-հավաստիացնում է պատասխանատուն: 

«Հայ տուն» կազմակերպության նպատակը տվյալ դեպքում սիրիահայերին հովանավորելն է, բայց ոչ այն բոլոր ցանկացողներին, ովքեր մտադիր են Կանադայի ներգաղթային ծրագրերից օգտվել: Իսկ Կանադան, ինչպես հայտնի է, մտադիր է մինչև 2020թ-ը մեկ մլն ներգաղթյալ ընդունել: Երկրի Ներգաղթի նախարարը 2018-20թթ-ի ծրագիրը համարել էր Կանադայի կառավարության ամենահավակնոտ թիրախը:

Թե ինչպես այն կանդրադառնա Կանադա մեկնելու ցանկություն հայտնող սիրիահայերի վրա, առայժմ հայտնի չէ, բայց հստակ է, որ նրանց թիվը մեծ է: Միայն այս տարվա համար դիմում ներկայացրած մեծ թվով ընտանիքների չի հաջողվել մինչև տարեվերջ մտնել Կանադա: «Հայ տուն»-ի տնօրենը նշում է.

 «Բավական կան, որ ընթացքի մեջ են, 400-են ավելի են, որ պիտի գան, բայց կամացցած է սիստեմը Քեպեքի և Կանադայի, որովհետև 2015-16-ին Քեպեքի կառավարությունը և Կանադան շատ դիմումագիրներ ընդունեց, խողովակները խճողվեցան, հիմա 14000 հոգի կա, որ կսպասե, որ Քեպեք գա, և միայն Քեպքեը 4400 հոգի կընդունե տարեկան, 3,5 տարի պիտի առնե, որ այդ խողովակի մեջ լեցուն դոսիեները գան»:

2015-16թթ-ի ծրագիրն էականորեն ազդեց հաջորդ դիմումատուների վրա. «Կանադան գուզեր 20 հզր հոգի մտցնել 3 ամսվա մեջ, նույնիսկ 10 շաբթվան մեջ մարդիկ եկան, բայց այդ հրաշքի օրերը վերջացան, խճողվեցավ սիստեմը, հիմա դանդաղեցավ»,-ասում է մեր զրուցակիցը՝ մանրամասնելով առաջիկա տարիներին սպասվելիք իրավիճակը:

Վստահ չէ, որ 3-4 տարում ևս այդ մեծաթիվ քաղաքացիները կարող են հասնել Կանադա, ծրագրերը փոխվում են: Նշում է.

«2017-18-ին 4400 պիտի ընդունի, անոր համար մեր նոր դիմած 2017-ի դիմած դոսիեները պիտի սկսին գալ մինչև 2019-2020, այս տարվանե սկսյալ գրեթե 3 տարի պիտի առնե, որ անհատ մը կամ ընտանիք մը ժամանե Քեպեք կամ Կանադա: Մեկուկես տարի առաջ, երբ 20 հզր սիրիացի եկավ, անոր համար 2018-ին դեռ գոց է Քեպեքի հովանավորության ծրագիրը, ոչ թե ներգաղթը ոչ, այլ հովանավորելը՝ ընտանիք մը կամ խումբ մը»:

 

Բացառված չէ, որ առաջիկա տարիներին ոմանք հրաժարվեն Կանադա մեկնելու իրենց մտադրությունից, ինչպես դա եղել է ոմանց դեպքում. «Պստիկ տոկոս մը եղավ, որ Ամերիկա գացին կամ Ավստրալիա, քանի մը ընտանիքներ ետ Սիրիա և չեն ուզե գալ»,-նշում է Մոնրեալի պատասխանատուն և հավելում, որ Հայաստան մեկնողներ ևս եղել են, բայց հայտնի չէ, թե նրանցից քանիսն են մնացել հայրենիքում:

 


Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture