image

Վան 1915․ Երևանում հրատարակվել է Հայոց ցեղասպանության մասին էպիկական վկայություն

Վան 1915․ Երևանում հրատարակվել է Հայոց ցեղասպանության մասին էպիկական վկայություն

 

Նաիրի Կարապետյան 

 

Կոմիտաս Հիմնարկը օրերս Հայաստանի Ազգային գրադարանում ներկայացրեց Ա-Դոյի «Վան 1915․ Մեծ դեպքերը Վասպուրականում» էպիկական զեկույցը։ Զեկույցի բնօրինակը՝ Մեծ Դէպքերը Վասպուրականում,1914-15 թթ., Երևանում հրատարակվել 1917թ․։ Ա-Դոյի հատորի անգլերեն թարգմանությունը ներկայացրեց պատմաբան Արա Սարաֆեանը (ստորև տես մանրամասները)։

Ա-Դոն (Հովհաննես Տեր-Մարտիրոսյանը) հայ մտավորական էր, ով մեկնեց Վան, երբ ռուսները գրավեցին այդ շրջանը 1915-ի մայիսին։ Բծախնդիր և սառը դատողություն ունեցող հետազոտող Ա-Դոն տեղեկությունները հավաքել է ուղղակի ականատեսներից և այլ աղբյուրներից և կազմել Վան-Վասպուրականում հայերով բնակեցված 450 քաղաքների և գյուղերի հստակ ցուցակ։  

Ա-Դոյի զեկույցը լույս է սփռում Հայկական հարցի ծագմանը Առաջին Աշխարհամարտի նախօրեին․ Մեծ պատերազմին Օսմանյան մասնակցության սկզբանվորությանը, հայերին պատուհասած արհավիրքները այս շրջանում, ռուս-թուրքական հակամարտությունը, հայ և ասորի փախստականները, ապրիլյան ջարդերը, Վանի, Շատախի, Թիմարի և այլ շրջանների պաշտպանությունը, Վանի հայկական ժամանակավոր կառավարությունը, հայերի մեծ գաղթը դեպի Կովկաս։ Ա-Դոյի զեկույցը տալիս է մանրամասն վերլուծություն, թե ինչ է կատարվել և իրեն տեղեկություն հաղորդածների կյանքի ուշագրավ դրվագները, ներառյալ ջարդերի կամ փախստականների նկարագրություններ գաղթի ճանապարհին։

Իր ներկայացման ընթացքում Սարաֆեանը նշեց, որ Ա-Դոյի զեկույցի հավաստիությունը համեմատել է անկախ այլ աղբյուրների հետ և համոզվել, որ զեկույցը արժանահավատ է։ Օրինակ, նա Արճեշի կոտորածների նկարագրությունները համեմատեց այլ ականատեսների վկայությունների հետ։ Բոլոր վկայությունները ցույց են տալիս, որ այս շրջանի բոլոր տղամարդկանց գրեթե կեսը սառնասռտորեն բնաջնջվել էին 1915-ի ապրիլին։

Իր ներկայացման ընթացքում Սարաֆեանը ընդգծեց հայկական արխիվային վկայությունների կարևորությունը, դրան համեմատաբար սակավ լինելը անգլիալեզու պատմագրության մեջ և այն հնարավորությունները, որ նրան տալիս են լուրջ գիտաշխատողներին։

 

BIBLIO-INFO: Ա-Դո, Վան 1915, Մեծ դեպքերը Վասպուրականում, թարգմանությունը՝ Արա Սարաֆեանի, ներածությունը՝ Ռուբեն Գասպարյան, Ռուբեն Սահակյան, լոնդոն, Կոմիտաս Հիմնարկ, 2017, 345 էջ, քարտեզներ և նկարներ, ինդեքս, ISBN 978-1-909382-37-4, գինը՝ £40.00 / US$50.00. Պատվիրելու համար գրեք՝ books@gomidas.org