image
Հրատապ լուրեր:

Լևոն Խեչոյանի «Սև գիրք, ծանր բզեզ» վերահրատարակված գրքի շնորհանդեսը

Լևոն Խեչոյանի «Սև գիրք, ծանր բզեզ» վերահրատարակված գրքի շնորհանդեսը

Վերահրատարակվել է ետանկախության շրջանի հայ գրականության ամենանշանակալի դեմքերից մեկի՝ Լևոն Խեչոյանի «Սև գիրք, ծանր բզեզ» գիրքը:
«Նոյյան Տապան» գրախանութում մեծ գրողի ծննդյան օրը՝ դեկտեմբերի 8-ին ժամը 15:00-ին տեղի կունենա գրքի շնորհանդեսը: 

2000 թ. «Սև գիրք, ծանր բզեզ» վեպի համար արժանացել է ՀՀ պետական «Ոսկե եղեգն» մրցանակի։

Լևոն Խեչոյանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերենուկրաիներենանգլերենիսպաներեն և այլ լեզուներով։ Խեչոյանի ստեղծագործություններում  նկատվում է հայերի կողմից 20-րդ դարում վերապրած ողբերգությունների հիշատակը՝ սկսած 1915թ.-ի եղեռնից մինչև Սպիտակի երկրաշարժը և 90-ականների պատերազմները, սակայն բացակայում են առասպելականացումը և հերոսացումը՝ փոխարեն առկա է խորը վիշտը։

Նա մահացել է 2014-ին, Երեւանում, ծանր հիվանդությունից: