image
Հրատապ լուրեր:

Պահանջում են փակել Վրաստանի հասարակաց տները եւ թուրքական ռեստորանները

Պահանջում են փակել Վրաստանի հասարակաց տները եւ թուրքական ռեստորանները

Akhaltskha.Net-ից մեր գործընկերները տեղեկացնում են, որ Ախալցխա-Թբիլիսի մայրուղու վրա երեկ երեկոյան հավաքվել էին  մոտ 70 տեղացիներ: Տուժած Գրիգոլ Կապանաձեի հարազատները  պահանջում էին  փակել  թուրքական ռեստորանները եւ հասարակաց տները: Բողոքի հանրահավաքի պատճառը Գրիգոլ Կապանաձեի եւ նրա ընկերների ձերբակալությունն է: 

Մի քանի օր առաջ կեսգիշերին Տավառնի թաղամասի այսպես կոչված սրճարաններից մեկում դեպք է տեղի ունեցել:  Չորս երիտասարդ տղամարդ փորձել են մտնել ռեստորան, սակայն  հաստատության ղեկավարությունը նրանց թույլ չի տվել:

Ընկերները պատմում են, որ «Լոկանտայից» դուրս է եկել մի կին և ասել, որ նրանց ներս չի թողնում, որովհետև  իրենց մոտ կարող են հաճախել միայն թուրքերը: Սկսել է վիճաբանություն, «Լոկանտայի» կանայք զանգահարել են ոստիկանություն:  Ոստիկանությունը ձերբակալել է երիտասարդներից: Նրանց  դատապարտել են վարչական կալանքի: Երիտասարդներից մեկը պնդում է, որ ոստիկանները նրան ծեծի են ենթարկել։

 Akhaltskha.Net-ը բազմիցս անդրադարձել է Ախալցխայում օրեցօր աճող թուրքական ռեստորանների եւ սրճարանների խնդրին, որի ծածկի տակ գործում են բազմաթիվ հասարակաց տներ։ Կայքի տեղեկություններով, այսօր միայն Ախալցխայում կա 35 հասարակաց տուն, որոնցում աշխատում են մոտ 700 կանայք։