image

Տիգրան Համասյանը համերգ է ունեցել Ստոկհոլմում

Տիգրան Համասյանը համերգ է ունեցել Ստոկհոլմում

Շվեդիայում ՀՀ դեսպանությունից տեղեկանում ենք, որ հոկտեմբերի 12-ին, Ստոկհոլմի ջազ-փառատոնի շրջանակներում, Musikaliska սրահի լեփ լեցուն սրահում մենահամերգով հանդես եկավ հանրահայտ դաշնակահար Տիգրան Համասյանը։

Այս մենահամերգը  երկար ընդմիջումից հետո տաղանդավոր երաժշտի ելույթն էր Շվեդիայում, որը կազմակերպվել էր նաև դեսպանության ջանքերով։

Համերգից հետո դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն, որին ներկա էին դիվանագետական առաքելությունների ղեկավարներ, զանգվածային լրատվության, հայ համայքային կառուցների ներկայացուցիչներ: