image

Աշխարհի ամենահայտնի կին ֆուտբոլիստը անկարգություններ է հրահրել

Աշխարհի ամենահայտնի կին ֆուտբոլիստը անկարգություններ է հրահրել

Մամուլը հայտնում է, որ ԱՄՆ հավաքականի ֆուտբոլիստ, ամենահայտնի կին ֆուտբոլիստ համարվող Ալեքս Մորգանը անկարգություններ է հրահրել եւ հայտնվել ուշադրության կենտրոնում: Նա ընկերների հետ Օռլանդոյում փորձել է ներխուժել գիշերային ակումբ՝ հայտարարելով, որ հերթ չեն սպասելու եւ արտահերթ են օգտվելու ամեն ինչից: Նրանք դա արել են ալկոհոլի ազդեցության տակ: Ոստիկանությունը Մորգանին եւ ընկերներին դուրս է հանել ակումբից: Ավելի ուշ Ալեքս Մորգանը սոցիալական ցանցերի միջոցով ներողություն է խնդրել իր ու ընկերների պահվածքի համար: