Dilmah աշխարհահռչակ թեյի արտադրության հիմնադիր Մերիլ Ջեյ Ֆերնանդոն Հայաստան է այցելելու: Լուրը տարածել է Dilmah-ի գրասենյակը, տեղեկացնելով, որ 65 տարվա փորձ ունեցող թեյագործը թեյախմություն է կազմակերպելու Հայաստանում, ինչպես նաեւ ցեյլոնական թեյի սիրահարները հնարավորություն են ունենալու հանդիպել նրա հետ հոկտեմբերի 11-ին՝ Կոմիտաս պողոտայի «Երևան Սիթի»-ում եւ Թումանյան փողոցի «Կրպակ» խանութում:
Մերիլ Ջեյ Ֆերնանդոն, 1974-ին հիմնվելով իր ընկերությունը, այն Dilmah է կոչել իր երկու որդիների՝ Դիլհանի եւ Մալիկի անվան սկզբնամասերով: Ընկերությունը գրասենյակներ ունի հարյուրից ավելի երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: