2013-ից հետո առաջին վայրէջքը՝ Հալեպի միջազգային օդանավակայանում... Կյանքից հեռացել է առաջին հայը, որ 1946-ին ոտք է դրել մայր հողի վրա... ԱՄՆ-ն չի մասնակցի թուրքական ռազմական օպերացիային Սիրիայում... Վահան Թոթովենց. Մարանը...
Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարքը մասնակցել է Ռումինիայի հայկական եկեղեցում մատուցված պատարագին
Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարքը մասնակցել է Ռումինիայի հայկական եկեղեցում մատուցված պատարագին
02 October 2017 , 13:35

Ալեքսանդրիոն հիմնադրամի հրավերով սեպտեմբեր 26-ին, Ռումինիա է ժամանել Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ-ը, որին Օտոպեն միջազգային օդանավակայանում դիմավորել են Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը և առաջնորդական փոխանորդ արժ. Տ. Գրիգոր քահանա Հոլկան:

Նույն օրը Տաթև Սրբազանը ներկա է գտնվել Նորին Սրբություն Իգնատիոս Բ Պատրիարքի պարգևատրման արարողությանը: Ալեքսանդրիոն հիմնադրամի կողմից Պատրիարքը պարգևատրվում է «Կոնստանտին Բրընկովեանու» հատուկ մրցանակով:

Հայ Առաքելական և Ասորի Ուղղափառ Քույր Եկեղեցիներն ունեն միևնույն քրիստոսաբանությունը և սրբազան ավանդությունը, հայրախոսական և ծիսական ժառանգությունը, ընդհանուր սրբեր և այսօր էլ սերտորեն զարգանում են պատմական ակունքներ ունեցող հարաբերությունները այդ երկու Եկեղեցիների միջև:

Հոկտեմբերի 1-ին Նորին Սրբություն Իգնատիոս Բ-ը և իրեն ուղեկցող եպիսկոպոսաց դասը մասնակցել են Ռումինահայոց Թեմի առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում մատուցված սրբազան պատարագին: Պատարագիչն էր Թեմակալ Առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, ով իր խոսքում մեկ անգամ ևս շեշտել է Հայ և Ասորի եկեղեցիների առաքելահաստատ և առեքալահիմն լինելը, այն դարավոր բարեկամությունն ու համագործակցությունը, որ առկա է երկու հնագույն եկեղեցիների միջև: Սրբազան հայրը նաև իր մտահոգությունն է հայտնել Սիրիայում և Մերձավոր Արևելքում տիրող պատերազմական ու լարված իրավիճակի համար և աղոթք բարձրացրել առ Աստված խաղաղության համար:

Պատարագի ավարտից հետո, Հայ Եկեղեցում սրբազան պատարագ է մատուցել նաև Իգնատիոս Պատրիարքը, ով իր խոսքում շնորհակալություն է հայտնել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետին, Ռումինահայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանին եղբայրական ջերմ ընդունելության և երկու եկեղեցիների միջև սերտ հարաբերությունների շարունակականության և համագործակցության համար` հայցելով մեկ ու կես միլիոն հայ նահատակների բարեխոսությունը:

Նորին Սրբություն Իգնատիոս Բ Պատրիարքի այցը Ռումինիա պատմական էր մի քանի առումներով: Նախ՝ Ասորի Ուղղափառ Եկեղեցու հիմնադրումից ի վեր սա այդ եկեղեցու առաջնորդի առաջին այցն էր Ռումինիա, երկրորդ՝ առաջին անգամ Ռումինիայի տարածքում մատուցվում է ասորական պատարագ, այն էլ Հայ Եկեղեցվո մեջ՝ արամեերեն, այն լեզվով, որով խոսում էր Հիսուս Քրիստոս:

Սրբազան Պատարագներին ներկա էին ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան տիար Համլետ Գասպարյանը, Ռումինիայի Հայերի Միության նախագահ տիար Վարուժան Ոսկանյանը, երկու եկեղեցիների հոգևոր դասի ներկայացուցիչներ, հյուրեր, հայ համայնքի անդամներ: Պատարագների ավարտից հետո ներկաները մասնակցել են Հայոց Առաջնորդարանի սրահում կազմակերպված հյուրասիրությանը:

Լրահոս
Ամենաընթերցվածը
Օրվա
Շաբաթվա
Ամսվա
One of the world's oldest civilizations, Armenia once included Mount Ararat, which biblical tradition identifies as the mountain that Noah's ark rested on after the flood. It was the first country in the world to officially embrace Christianity as its religion (c. A.D. 300).In the 6th century B.C. , Armenians settled in the kingdom of Urartu (the Assyrian name for Ararat), which was in decline. Under Tigrane the Great (fl. 95–55 B.C. ) the Armenian empire reached its height and became one of the most powerful in Asia, stretching from the Caspian to the Mediterranean seas. Throughout most of its long history, however, Armenia has been invaded by a succession of empires. Under constant threat of domination by foreign forces, Armenians became both cosmopolitan as well as fierce protectors of their culture and tradition. Over the centuries Armenia was conquered by Greeks, Romans, Persians, Byzantines, Mongols, Arabs, Ottoman Turks, and Russians. From the 16th century through World War I, major portions of Armenia were controlled by their most brutal invader, the Ottoman Turks, under whom the Armenians experienced discrimination, religious persecution, heavy taxation, and armed attacks. In response to Armenian nationalist stirrings, the Turks massacred thousands of Armenians in 1894 and 1896. The most horrific massacre took place in April 1915 during World War I, when the Turks ordered the deportation of the Armenian population to the deserts of Syria and Mesopotamia. According to the majority of historians, between 600,000 and 1.5 million Armenians were murdered or died of starvation. The Armenian massacre is considered the first genocide of the 20th century. Turkey denies that a genocide took place and claims that a much smaller number died in a civil war.read more: Armenia: Maps, History, yerevanvideo.com Geography, Government, Culture