image
Հրատապ լուրեր:

Երեւանում կնշվի «Բագին» ամսագրի 55-ամյակը

Երեւանում կնշվի «Բագին» ամսագրի 55-ամյակը

Համազգային հայ կրթական և մշակութային միության երեւանյան գրասենյակից տեղեկանում ենք, որ Համազգային հայ կրթական և մշակութային միության «Բագին» գրական հանդեսը 55 տարեկան է: 
Սփյուռքյան մամուլում իր բացառիկ տեղն ու նշանակությունն ունեցող պարբերականի առաքելությունն է համախմբել Հայաստանի և գաղթօջախների գրական ներուժը և պահպանել արևմտահայ մշակույթը:
Սեպտեմբերի 22-ին, ժամը 16:00-ին «Ակումբ» սրճարանում տեղի է ունենալու «Բագինը» երեկ, այսօր և վաղը» խորագիրը կրող գրական զրույց-քննարկումը: